Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը պաշտոնապես ամուսնալուծվել են
ԺամանցՌեփեր Քանյե Ուեսթը և Քիմ Քարդաշյանը պաշտոնապես ամուսնալուծվել են:
Հիշեցնենք, որ զույգը բաժանվել էր դեռ 2021թ․ սկզբում, սակայն Քանյե Ուեսթը ամեն հնարավոր պայման ստեղծում էր վերջնական ամուսնալուծությունը կանխելու համար։ Մոտ օրերս տեղի ունեցավ դատը, որին ռեփերը չէր ներկայացել, իսկ Քիմը օնլայն էր ներկայացել։
Չնայած նրան, որ զույգը շատ տարաձայնություններ է ունեցել ամուսնալուծվելիս կամ ինչպես Քիմն էր նշել, Քանյեն նրան հոգեպես ճնշել է և սպառնացել, երեխաների խնամակալության հարցը լուծվել է խաղաղ ճանապարհով: Այժմ երեխաների մշտական խնամակալ է հանդիսանում Քիմը, իսկ ամուսինը կարող է տեսակցել, երբ ցանկանա։
Նշենք, որ Քիմն արդեն մի քանի ամիս է ինչ հանդիպում է դերասան Պիտ Դեվիդսոնի հետ, մինչդեռ Քանյեն միայնակ է։