Խարկովում այրվում է Արեւելյան Եվրոպայի խոշորագույն շուկաներից մեկը (տեսանյութ)
ՏեսանյութերԽարկովում հրետակոծության հետեւանքով «Բարաբաշովո»-ի շուկայում հրդեհ է բռնկվել, հայտնում է Суспільне-ը։
Ըստ տեղեկությունների՝ այրվում են առևտրի կենտրոնները։ Հրդեհի վայրի մոտ հայտնաբերվել են «Գրադ» բազմակի արձակման հրթիռային համակարգի արկեր, Խարկովի երկինքը պատվել է սև ծխով։
«Հրդեհը մարելիս հակառակորդը կրկին կրակել է, որի ընթացքում 2 փրկարար ստացել են բազմաթիվ բեկորային վնասվածքներ։ Նրանք անմիջապես ուղարկվել են բուժհաստատություն։ Հոսպիտալացման ժամանակ փրկարարներից մեկը ստացած վնասվածքներից մահացել է»,- ասված է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդագրության մեջ։