Խարկովում մարտեր են ընթանում (տեսանյութ)
ՏեսանյութերԽարկովում մարտեր են ընթանում, այրվում է Ուկրաինայի զինված ուժերի և ազգայնականների ամրացված տարածքը, գրել է «Операция Z: Военкоры Русской Весны» ալիքը և հրապարակել տեսանյութեր:
«Երեկոյան բախումներ են տեղի ունեցել տարբեր շրջաններում, հատկապես կատաղի մարտեր են նկատվել Հյուսիսային Սալտովկայի շրջանում, որը նացիստները վերածել են իսկական ամրոցի. տների միջև ստեղծել են ամրացված տարածք՝ դուրս քշելով բնակչությանը»,- գրում է ալիքը։
Խարկովի մարզային պետական վարչության ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ Խարկովում գնդակոծության հետևանքով զոհվել են 9-ամյա երեխա և մեկ տղամարդ: