Քեյթ Միդլթոնը հանրությանը ներկայացել է 3200 ֆունտ ստեռլինգ արժողությամբ վերարկուով
Լուսանկարներ

Քեյթ Միդլթոնը 3200 ֆունտ ստեռլինգ արժողությամբ վերարկու է հագել Սուրբ Պատրիկի օրվա միջոցառման ժամանակ, հայտնում է Daily Mail-ը։
Քեմբրիջի դքսուհին արքայազն Ուիլյամի հետ այցով մեկնել է Իռլանդիայի գվարդիայի 1-ին գումարտակ, որը գտնվում է Անգլիայի հարավ-արևելքում գտնվող Օլդերշոթ քաղաքում։ Ամուսնու հետ Քեյթ Միդլթոնի ժամանումը համընկել է Սուրբ Պատրիկի տոնի և զորամասում ավանդական շքերթի հետ։ Շքերթից հետո դուքսն ու դքսուհին զրուցել են զինվորականների հետ և լուսանկարվել։
Արքայազն Ուիլյամը հագել է զինվորական համազգեստ, իսկ Միդլթոնն ընտրել է բրիտանական Laura Green London ապրանքանիշի վերարկու՝ 3,2 հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ։ Դրան նա ավելացրել է զմրուխտյա աքսեսուարներ և կրծքազարդ՝ Սուրբ Պատրիկի օրվա խորհրդանիշ երեքնուկի տեսքով։


