Քեյթ Միդլթոնն արխիվային հուզիչ լուսանկար է ցուցադրել հոր հետ
ԼուսանկարներՔեյթ Միդլթոնը կիսվել է հոր՝ Մայքլի հետ մանկության հուզիչ լուսանկարով։ Ուելսի արքայադուստրը համապատասխան նկարը հրապարակել է Instagram-ում։
Հունվարին Քեյթ Միդլթոնը սոցիալական ցանցում ստեղծեց երկրորդ էջը, որը նվիրված է «Թագավորական հիմնադրամի Վաղ մանկության կենտրոն»-ին, որը նա հիմնել էր դեռևս 2021 թվականի հունիսին։ Այսօր Ուելսի արքայադուստրը նոր էջում տեղադրել է արխիվային կադր իր մանկության լուսանկարների ալբոմից։ Նկարում նա դեռ շատ փոքր է՝ պատկերված հոր՝ Մայքլի հետ։
«Դեմքերը նորածինների համար լավագույն խաղալիքներն են: Երեքշաբթի օրը մեկնարկեցինք Shaping Us նախագիծը՝ բարձրացնելու իրազեկվածությունը մեր վաղ տարիների կենսական դերի մասին մնացած կյանքի ձևավորման գործում: Մենք կցանկանայինք, որ այս հանգստյան օրերն անցկացնեք ձեր ընկերների, ընտանիքների և գործընկերների հետ, պատմեք նրանց ձեր վաղ մանկության և այն մասին, թե ինչպես է այն ձևավորել ձեր կյանքը:
Ուելսի արքայադուստրը նաև խնդրել է իր հետևորդներին մասնակցել ֆլեշմոբին և ցուցադրել իրենց մանկության լուսանկարները։