Գեներալներ կան՝ թուրքի ագենտ են աշխատել, ես Լելե Թեփեի օպերացիայի հետ կապ չունեմ․ Սամվել Բաբայան
ՔաղաքականԻնչքան ես տեղեկացված եմ՝ ռուսական կողմը դիմել էր պաշտպանության բանակին, որ էդ տարածքից «պոստերը» հանեին ու հանել են էդ «պոստերը», ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Փառուխ գյուղի ներխուժմանը։
«Հետո պարզվել է, որ ադրբեջանցիները եկել են նստել այդտեղ։ Ռուսական կողմն այդտեղ չի եղել, և հիմա գնացել է, որ էդ հարցերը կարգավորի», - ասաց Բաբայանը։