Լոնդոնում Բեքհեմների առանձնատունը թալանել են (լուսանկարներ)
Լուսանկարներ![Լոնդոնում Բեքհեմների առանձնատունը թալանել են (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/31-03-22/63b499e90ad4796fd3a1ce0d22e5d9f8.jpg&w=780)
Լոնդոնում դիմակավորված ավազակը ներխուժել է Բեքհեմների տուն։ Դեյվիդը, Վիկտորիան և նրանց 10-ամյա դուստր Հարփերը տան առաջին հարկում են եղել և չեն իմացել, որ վերևում հանցագործ է կա, գրում է The Sun-ը։
«Կողոպուտի հետքերը հայտնաբերել է զույգի 17-ամյա որդին։ Քրուզը տունէ վերադարձել և հայտնաբերել իր ննջասենյակը բառացիորեն տակնուվրա եղած, իսկ հատակին ընկած էին կոտրված պատուհանի ապակու բեկորները»,֊գրում է պարբերականը։
Դեյվիդ Բեքհեմը ոստիկանություն է կանչել։ Մինչ նրանք սպասում էին ոստիկանների ժամանմանը, հայր ու որդի փորձել են կողոպտիչին գտնել տան ներսում, սակայն ապարդյուն։
«Բեքհեմները եղել են պրոֆեսիոնալ գողերի զոհը, որոնք գործել են տարածքում: Բարեբախտաբար, հանցագործը հասցրել է կողոպտել միայն մեկ ննջասենյակ՝ նախքան փախուստը»,- The Sun-ին ասել է ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:
Կողոպտիչը տարել է հազարավոր ֆունտի դիզայներական հագուստ, աքսեսուարներ և էլեկտրական սարքավորումներ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել նախկին ֆուտբոլիստի երկրպագուի մասին, ով երկար տարիներ հետապնդում էր նրան։
![](disc/31-03-22/44985b0b8cd0125943ca0e8868c27226.jpg)
![](disc/31-03-22/7cc4045ea2c1f68993c2dddd2894c793.jpg)
![](disc/31-03-22/ad6c8310d93800b11e4c37eb97f12b72.jpg)
![](disc/31-03-22/8e462f619e7b41124aedf68e4cfdc2cc.jpg)
![](banners/armflix.jpg)