«Մեր հալալ ախպերներն են գալիս»․ պայմանագրային զինծառայողներ են միացել Կիրանցում տավուշցիների պայքարին (տեսանյութ) Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. փոխվարչապետի գրասենյակ Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերին Ոտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում են Ագրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալ Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է Փաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպել Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 

«Փաշինյան-Ալիև հանդիպման «արդյունքում» սահմանին կարող են բախումներ սկսվել»

Քաղաքական

Երկար դադարից հետո ընդդիմությունը որոշել է կրկին հանրահավաք կազմակերպել, որը այս պահին ողջունելի է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին Ազատության հրապարակում ընդդիմության կողմից կայանալիք հանրահավաքին:

Ըստ նրա՝ հանրահավաքը, եթե ճիշտ կազմակերպված լինի, կկարողանա զսպողական նշանակություն ունենալ Ադրբեջանի կողմից սանձարձակ քայլերի. «Հայաստանի և Արցախի բնակչությունը ադրբեջանցիների կարծիքով կորցրել է դիմադրողականությունը, ուստի փողոց դուրս գալը նախևառաջ ֆիքսում է, որ համազգային դիմադրությունը ամենևին էլ չի կորել և երբեք չեն էլ կորցնի, երբ վտանգված է պետականության գոյությունը: Այս պայմաններում, բնականաբար, վաղվա հանրահավաքն իր ասելիքը պետք է ունենա, ինչպես նաև ցուցադրի, թե՛ իշխանություններին և թե՛ առավել ևս թշնամի երկրներին, որ այստեղ հայ ազգը քնած չէ և դիմադրողականությունը չի կորցրել»,- ընդգծեց նա:

Քաղաքական փորձագետը նշեց, որ այս փուլում ձևավորվել է մի պատկեր, թե Հայաստանը զիջողական քաղաքականության գիծ է բռնել, որն անթույլատրելի է. «Այդ գծի դիմացը պետք է առնել, քանի որ հարցականի տակ են դրվում Հայաստանի և Արցախի ազգային և պետական շահերը: Ընդդիմության կողմից պայքարի մի նոր սկիզբ պետք է դրվի, և հիմա հասունացել է փողոց դուրս գալու և իրենց մեթոդները կիրառելու պահը: Կարծում եմ՝ բնակչությունը, ով պատրաստ է վաղվա հանրահավաքին մասնակցել, ընդդիմությունից ակնկալելու է հստակ քաղաքական քայլերի հաջորդական պլանավորված մոտեցում»,- ասաց Արթուր Ղազարյանը՝ հավելելով, որ կարևոր է՝ ընդդիմությունը վաղվա հավաքին ներկայացնի, թե ինչ ծրագիր է որդեգրել և ինչ հաջորդականությամբ, այլապես որոշ զանգված կրկին խորը հիասթափություն է ապրելու, որը այս փուլում չպետք է լինի: 

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչի սպասել վաղվա հանրահավաքից, արդյո՞ք մարդկանց բազմությունը մեծ կլինի՞, քանի որ արդեն իսկ կան ընդդիմությունից հիասթափվածներ, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Ակնկալել, որ անմիջապես մի աննախադեպ թիվ է դուրս գալու փողոց, համամիտ չեմ, բայց, կարծում եմ՝ վաղը կրկին փողոց դուրս կգան ամիսներ առաջ Բաղրամյանում ընդդիմության կազմակերպած հավաքի մասնակիցները: Իսկ այդ հավաքի համազգային բնույթ ստանալը, կախված է, թե այդ օրը ընդդիմադիրների կողմից գործողությունների ինչ պլան կհնչեցվի»,- ասաց նա:

Անդրադառնալով ապրիլի 6-ին Բրյուսելում սպասվելիք Նիկոլ Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ քաղաքագետն ասաց, որ այդ հանդիպումը ոչ այնքան բարիդրացիական է լինելու, քանի որ Ադրբեջանը այս ընթացքում պրովոկացիոն քայլերի է գնացել, իրեն սանձարձակ է պահել, անգամ ցրտաշունչ օրերին հումանիտար աղետի առաջ կանգնեցրել արցախցիներին  և զուգահեռաբար նաև անթույլատրելի քայլեր իրականացրել՝ գրավելով մեզ համար շատ կարևոր ռազմական նշանակություն ունեցող կետեր.

«Հանդիպմանը Փաշինյանը պետք է ավելի կոշտ նոտայով մոտեցում ցույց տա, այլապես Ադրբեջանի անթույլատրելի քայլերը կշարունակվեն. Ալիևին կոշտ պատասխանելու փուլն է հիմա: Չեմ բացառում, որ այդ բանակցությունների «արդյունքում» կարող են բախումներ սկսվել: Կարծում եմ՝ հանդիպմանը քննարկվելու է թշնամու կողմից ներկայացված 5 կետերը և մեր, այսպես ասած, պատասխանը, որը չեմ կարծում՝ ինչ-որ բան կտա:  Լուրջ ակնկալիքներ չունեմ ապրիլի 6-ին կայանալիք այդ հանդիպումից»,- նշեց քաղաքագետը՝ առավել կարևորելով վաղվա հանրահավաքը.  

«Թե հետագայում թշնամին իրեն ինչպես կդրսևորի, արդեն կախված է մեր վաղվա հանրահավաքից»,- ընդգծեց Արթուր Ղազարյանը:

Զվարթ Պետրոսյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Մեր հալալ ախպերներն են գալիս»․ պայմանագրային զինծառայողներ են միացել Կիրանցում տավուշցիների պայքարին (տեսանյութ)Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. փոխվարչապետի գրասենյակ Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերինՈտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում ենԱգրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ ՀարությունյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՓաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպելԿիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ ՇոլցՔիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...». Բագրատ Սրբազանը` սև բերետավորներին«Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր»․ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակըԿիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ)Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ)Պրեմիերա․ Վահագ Ռաշ՝ «Լուսամփոփի պես աղջիկ» (տեսանյութ)ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնինՔաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժըՄա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղՄիջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ)Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներըՌուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջՀրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելիԵՄ դեսպանի հետ քննարկեցինք ՀՀ–ում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները․ Տիգրան ԱբրահամյանԳիտեին ով եմ, բայց ուժով տարան բաժին ու դեռ իբր ճշտում են` ինչ հիմքով են բերման ենթարկել. Խաչատրյան (տեսանյութ) Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկներըՓակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ) Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյունԻրավիճակը լարված է Երևան–Սևան մայրուղու վրա (տեսանյութ)Իրավիճակը` Տավուշում. փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը (տեսանյութ)Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհներըՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Ամենադիտված