Կհանդիպենք Ազատության հրապարակում` ցույց տալու՝ հայ ազգը չի համակերպվել զիջումների հետ. Օհանյան
ԲլոգոսֆերաԱզգային ժողովի «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սերյրան Օհանյանը գրել է․
«Սիրելի՛ հայրենակիցներ, բարեկամներ
մարտական, ծառայակից, գաղափարակից ընկերներ
Ինչպես պայմանավորվել ենք, կհանդիպենք այսօր` ժամը 18։30, Ազատության հրապարակում` ցույց տալու, որ հայ ազգը չի համակերպվել իրեն պարտադրված անընդունելի զիջումների հետ և Արցախը, Հայաստանը պաշտպանելու, իր նախնիների բնօրրանում ապրելու, արարելու կամք, վճռականություն, խիզախություն ունի»։