Արցախի պետական օրհներգը՝ Տավուշում (տեսանյութ) Սրբազանի առաջնորդությամբ հայերն Իջևանից գալիս են Երևան, որ թուրքերը Երևանից գնան․ Էդգար Ղազարյան Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ) Կարճ ժամանակ է մնացել, համբերե'ք և կտեսնե'ք. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացան երթին (տեսանյութ) Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ․ ՀԺ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Ադրբեջանն արդեն 30 տարի է՝ ՆԱՏՕ-ի գործընկերն է․ Կոլոմինա Երուսաղեմում Տիրոջ գերեզմանից դուրս է բերվել Բարեբեր կրակը (տեսանյութ, լուսանկարներ) 

Տեսեք՝ ինչ է կատարվում Արցախում. մեկը կա՞, որ դուրս գա ժողովրդի առաջ և մի հոդաբաշխ խոսք ասի. Օհանյան

Բլոգոսֆերա

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Ե՛վ ներքին, և՛ արտաքին լսարանի համար, կարծում եմ, միանշանակ պարզ է, որ «Հայաստան» դաշինքը, խմբակցությունն այսօր մեկ օրակարգ ունեն՝ պայքարել Արցախի, Հայաստանի անվտանգությունը, անկախությունը, արժանապատիվ հեղինակությունն ու երբեմնի մարտական, հաղթանակած ոգին վերականգնելու համար:

Այդ պատճառով հարկ եմ համարում անդրադառնալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ գումարելու վերաբերյալ որոշ պաշտոնյաների հռետորական հարցադրումներին:
 
- Նախ, ի գիտություն հանրությանը, որին հերթական անգամ փորձում են մոլորեցնել՝ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ անելով, պետք է հայտնեմ, որ դեռևս մարտ ամսին առաջինը հենց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն են հանդես եկել այդ նիստը գումարելու գրավոր նախաձեռնությամբ՝ հասցեագրված Ալեն Սիմոնյանին՝ որպես ՀՀ ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահի:
 
- Մեր դաշինքը, լինելով չափազանց ուշադիր և նրբանկատ հատկապես Արցախին վերաբերող հարցերի նկատմամբ, մինչ այսօր մասնակցել է միջազգային կառույցներում մեր գործընկերների հետ բազմաթիվ հանդիպումների և հնարավոր լծակներն օգտագործել՝ փաստացի ներկայացնելով ու դատապարտելով թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից կատարված հանցագործությունները, բարձրաձայնելով հայ գերիների վերադարձը սահմանող համաձայնությունները չկատարելու վերաբերյալ: Մենք հիմնավորել ենք հայ ժողովրդի՝ իր նախնիների դարավոր բնօրրանում ապրելու կամքն ու դիրքորոշումը, Արցախյան հիմնախնդրի արդար կարգավորման տարածաշրջանային նշանակությունը: Եվ այդ տրամանաբությամբ շարունակելու ենք համագործակցել բոլոր ռազմավարական դաշնակիցների, բարոյական ու գիտակից ուժերի հետ:
 
- Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հետ հանդիպման ժամանակ, որ տեղի է ունեցել օրեր առաջ, և որին անձամբ ներկա եմ եղել ու լիովի՛ն տիրապետում եմ անհրաժեշտ ինֆորմացիային, մենք նշել ենք, որ հանուն Արցախի փրկության մենք պատրաստ ենք մասնակցել ՀՀ ԱԺ և ԱՀ ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին:
 
- Մյուս կողմից, ի՛նչ նշանակություն ունի՝ մենք կմասնակցենք այդ նիստին, թե ոչ: Խորհրդարանում իշխող մեծամասնության պարտականությո՛ւնն է այն հավուր պատշաճի կազմակերպելն ու անցկացնելը. և չեմ թաքցնի՝ այն համոզմունք ունեմ, որ նրանք զերծ են մնալու իրենց իրական «տերերին» բարկացնելու գայթակղությունից, և նրանց գործողությունները սահմանափակվելու են միայն խոսելով, ինչպես միշտ՝ սուտը կիրառելով որպես հիմնական և, ցավալիորեն, մեր հասարակության ստվար զանգվածի վրա ազդող զենք:
 
- Ամփոփելով խոսքս՝ որպես օբյեկտիվ պատասխան «իրավիճակին տիրապետելու» մասին սուբյեկտիվ գնահատականին՝ ներկայացնում եմ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների գրությունների պատճենները՝ դրանց կցելով նաև ԱԺ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության մեջ պահպանվող և գրության «ճակատագիրը» ներկայացնող 2 արտատպում՝ հատուկ մեր հայրենակիցների ուշադրությունը հրավիրելով այդ գրությունները հետ վերադարձնելու, այն է՝ մերժելու մեկնաբանություններին. գրում եմ մեկնաբանություն, որովհետև գրավոր հիմնավորում՝ այդ նիստի գումարումը չանցկացնելու վերաբերյալ, մինչ օրս չենք ստացել. միայն աշխատակցի բանավոր բացատրությունն ունենք, ըստ որի, մեր նշած ժամկետում նիստի գումարումը չէր կարող տեղի ունենալ Ալեն Սիմոնյանի՝ արտերկիր մեկնելու պատճառով:
 
Մենք համաձայնել էինք, որպեսզի երբ նա վերադառնա, նիստի օր նշանակի խորհրդարանական մեծամասնությունը: Սակայն Ալեն Սիմոնյանը վերադարձավ արտերկրից, հետո էլի մեկնեց, և պատկերացնո՞ւմ եք, միայն 5 ամիս անց, երբ նորից խոսվեց այդ մասին, հանդես եկավ հռետորական հարցադրումով և խոցելի մեկնաբանությամբ:
 
Հայաստանի Հանրապետության իշխանությունն այսօր ի՛նքը չի տիրապետում իրավիճակին կամ տիրապետում և լռում է:
Տեսեք՝ ինչ է կատարվում Արցախում` Լաչինի միջանցքում, Աղավնոյում, Բերձորում, Հայաստանի սահմաններին. մեկը կա՞ պատասխատանատու մարմիններից, որ դուրս գա ժողովրդի առաջ և մի հոդաբաշխ խոսք ասի՝ փարատելով սեփական ժողովրդի անհանգստություններն ու կասկածը:
 
ՀԳ.
Սիրելի՛ հայրենակիցներ,
թույլ մի՛ տվեք ձեզ խաբել հերթական և ո՛չ վերջին անգամ:
Ես հասկանում եմ՝ խաբված լինելը մարդկային է,
սակայն խաբված մնալը դառնում է կործանարար»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արցախի պետական օրհներգը՝ Տավուշում (տեսանյութ)Սրբազանի առաջնորդությամբ հայերն Իջևանից գալիս են Երևան, որ թուրքերը Երևանից գնան․ Էդգար ՂազարյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Կարճ ժամանակ է մնացել, համբերե'ք և կտեսնե'ք. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանՆահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացան երթին (տեսանյութ)Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ․ ՀԺ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Ադրբեջանն արդեն 30 տարի է՝ ՆԱՏՕ-ի գործընկերն է․ ԿոլոմինաԵրուսաղեմում Տիրոջ գերեզմանից դուրս է բերվել Բարեբեր կրակը (տեսանյութ, լուսանկարներ) Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել ենԽոշոր ավտովթար՝ Երևանում. պարեկները որոնում են առեղծվածային վարորդին Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ) Քայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Շարունակվում են Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրահեռացման աշխատանքները Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու նկատմամբ Անմեղ կենդանիներով` անուշ-անուշ, գնում ենք մայրաքաղաք` հարցեր լուծելու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ինչ է կատարվում Կիրանցում այս պահին (տեսանյութ)Այսօր ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ոգին հաղթելու է դուխին․ Արթուր ՎանեցյանՀոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին․ Թովմաս Առաքելյան ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ Նիկոլի ու Սինանյան Զարեհի դիմաց․ քաղաքագետԲագրատ Սրբազանը երթի ժամանակ ցույց տվեց մեր հաղթանակած թագավոր Աշոտ Երկաթի խաչըՈւզում եմ Բագրատ Սրբազանի լավատեսությունը հաղթի իմ հոռատեսությանը, ուզում եմ այս անգամ ինքն ինձ հաղթի. Միքայել ՍրբազանToyota-ն երկու նոր էլեկտրական քրոսովեր է ներկայացրել (լուսանկարներ)Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան․ քաղաքագետ«ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Իբր՝ առանց անվտանգության երթեւեկում են. մինչ Տավուշյան շարժումը նոր փուլ է մտնում՝ Փաշինյանը տեսանյութ է տարածել՝ յասաման գնելու մասինԱլեքսեյ Նավալնին կարժանանա Դրեզդենի խաղաղության մրցանակինԱնցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ (տեսանյութ)Իմ անունն է պայքարը, իսկ վախճանս՝ հաղթանակ, Հայկը չի պարտվելու ոսոխ բելին․ ՇարմազանովԱռաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ)Տատ ջա՜ն, օրհնի’ր, որ հաղթանակով հետ գանք. Աղոթքից ու Լենա տատի օրհնությունից հետո սկսվեց երթը Երևան (տեսանյութ)Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Ադրբեջանը հնարավոր բոլոր միջոցներով ու հարթակներով հայտարարելու է, որ «Հայաստանը օկուպանտ» է. Արմեն ՀովասափյանՎրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջՏավուշյան պայքարը հասնում է Երևան Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել ՈւՂԻՂ. Կարևոր հայտարարություն Կիրանցից Թող էդ ասողները գնան, թուրքի հետ ապրեն, առևտուր անեն, տղերքը սաղ լինեն, կպայքարենք մեր հողի համար. Լենիկ տատԿիրանցն՝ այս պահին․ (լուսանկարներ)Ուժեղ անձրևների հետևանքով տուն է վնասվել, մարդիկ ջրալցված տանն են մնում, ոչ ոք չի արձագանքում այս փաստին․ ահազանգ (տեսանյութեր)Թուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերություններըՄի «խոսույթ» կա, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանը առկա իրողություններին «ադապտացնելն» է․ Վարդան Ոսկանյան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտնել է՝ ինչու Շուշի չի այցելում Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հետևանքով փլուզումներ են տեղի ունեցել, ջրալցվել են շենք-շինություններՖրանսիայի էկոնոմիկայի նախարարը հեծանվորդի է վրաերթի ենթարկել Տավուշյան շարժումը կտեղափոխվի՞ Երևան
Ամենադիտված