Պետք է կանխել ազգամիջյան ատելությունն ու թշնամանքը․ Սեյրան Օհանյան
ԲլոգոսֆերաՄարտի 24-ին Ռուսաստանում համազգային սգո օր է՝ ի հիշատակ մերձմոսկովյան Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների։
Այսօր գործընկերներիս հետ այցելել եմ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանություն՝ «Հայաստան» խմբակցության անունից մեր խորին ցավակցությունը, զորակցությունը հայտնելու բոլոր զոհվածների հարազատներին, ողջ ռուս ժողովրդին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը․
«Պետք է կանխել ազգամիջյան ատելությունն ու թշնամանքը, արյունալի բախումներն ու պատերազմները։ Եվ եթե ինչ-որ մի պահ, այնուամենայնիվ, անհնար է դառնում պաշտպանելը խաղաղ, անզեն, անմեղ մարդկանց, ապա միակ հրամայականը ողջ աշխարհի գիտակից, բարոյական, առողջ ուժերի համար դառնում է հանցագործներին բացահայտելն ու խստորեն պատժելը՝ հետագա արյունահեղությունները կանխելու համար»,- գրել է նախարարը։