Մտահոգ եմ Արցախի և մեր ապագայի համար․ Վալերի Օսիպյան
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանի կողմից ոստիկանապետ նշանակված, ապա պաշտոնից հրաժարված Վալերի Օսիպյանն այս պահին Ազատության հրապարակում է։
Լրագրողի այն հարցին, թե ինչն է նախկին ոստիկանապետին բերել հրապարակ, Օսիպյանն արձագանքեց.
«Մտահոգ լինելը մեր երկրի՝ Հայաստանի ու Արցախի ապագայով։ Այսքանը»։
Նա ասաց՝ կողմ է ընդդիմության կարծիքին, այս իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից։
Նախկին պաշտոնյան այլ հարցերի չպատասխանեց։
«Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը։ Պաշտպանենք մեզ և մեր երեխաներին»։ Այս կարգախոսով են խորհրդարանական ընդդիմադիր ուժերն այսօր հանրահավաք հրավիրել «Ազատության» հրապարակում՝ նաև հայտարարելով. «Այս իշխանությունը պատրաստ է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Այս իշխանությունը կատարում է թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները»։