«Ամբողջովին մերկ էի, երբ իմ սիրելի էակը ծնկի եկավ իմ առաջ»․ Ջենիֆեր Լոպեսը մանրամասներ է հայտնել նշանադրությունից
ԺամանցՕրեր առաջ դերասան Բեն Աֆլեկը ամուսնության առաջարկություն է արել երգչուհի Ջենիֆեր Լոպեսին: Երգչուհին շտապեց իր ինստագրամյան էջում երկրպագուների հետ կիսվել է առաջարկության մանրամասներով:
«Ես պղպջակներով լի լոգանք էի ընդունում, ամբողջովին մերկ էի, երբ իմ սիրելի էակը ծնկի եկավ իմ առաջ․ անկեծ ասած չէի հասկանում, թե ինչ էր կատարվում, կարծես երազում լինեի, խոսելու ունակությունը կորցրած լացում էի և Բենն այդ պահին ասաց «դա նշանակում է, որ համաձայն ես». ես միանշանակ համաձայնվեցի»,- անկեղծացել է երգչուհին։
Հիշեցնենք, որ Բեն Աֆլեկը առաջին անգամ առաջարկություն էր արել երգչուհուն 2002 թվականին, 2,5 միլիոն արժողությամբ մատանիով, իսկ այժմ՝ 20 տարի անց վերամիավորվելուց հետո նա առաջարկություն է արել 11 միլիոն արժեք ունեցող շքեղ մատանիով։