Սխալ հրաման կատարողներն ուշ թե շուտ պատասխան են տալու. Օսիպյանը միացել է Վանեցյանին
ՔաղաքականՀնարավոր է կանխել հայրենիքի կորուստը, անհնարին ոչինչ չկա: Այս իշխանությունը 2018 թվականին լավ գիտենք, թե ինչպես եկավ իշխանության: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ զրույցում Ազատության հրապարակում ասաց նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե առանց զոհերի հնարավոր էր Արցախը լիներ այն վիճակում, որում այսօր է, նա նշեց, որ այստեղ լուրջ մոտեցում է անհրաժեշտ իրավաբանները կողմից:
Խոսելով ոստիկանների կողմից պատգամավորների խաղաղ բողոքի ակցիան խոչընդոտելուց, նախկին ոստիկանապետն ասաց. «Քաղաքացիների ազատ տեղաշարժը խոչընդոտելն անթույլատրելի եմ համարում: Նախկին գործընկերներիս կոչ եմ անում առաջնորդվեն միայն օրենքներով և հիշեն, որ սխալ հրամաններ կատարողները ուշ թե շուտ գալու է ժամանակը և պատասխան են տալու»,- ընդգծեց նա: