Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը Արարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Միրզոյանը Կատարի վարչապետին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը ՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ) Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար Վանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնի 

«Առանց Արցախի Հայաստանը շատ կարճ ապագա է ունենալու. արցախցու չափ պետք է անհանգստանա նաև հայաստանցին»

Հասարակություն

Նիկոլ Փաշինյանի ԱԺ հայտարարությունները, ինչպես Արցախի քաղաքական դաշտում, այնպես էլ բնակչության մեջ մեծ տարակարծություն և տարակուսանք են առաջացրել: 30 տարի շարունակ Արցախը մտածել է՝ Հայաստանի Հանրապետութան իշխանությունները չեն կարող հատել կարմիր գիծը, այդ պատճառով Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ արված հայտարարությունները որոշակի առումով ցասում են առաջացրել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը:

Վերջինս այն կարծիքին է, որ ԱՀ ԱԺ-ի հայտարարությունը ևս մեկ անգամ սթափեցնող կոչ էր Հայաստանին, որ որևիցե գործողություն անելուց առաջ հասկանա արդյոք ունի դրա իրավունքը, թե ոչ.

«Թե ինչ ազդեցություն է ունեցել ԱՀ ԱԺ հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի վրա Մոսկվա մեկնելուց առաջ, չեմ կարող ասել, սակայն նրա և թիմակիցների կողմից արված հայտարարությունները, թե Արցախի խորհրդարանի կողմից թյուրըմբռնում է եղել, կարծում եմ՝ հիմք են տալիս մտածելու, որ նրանք չեն ուզում շեղվել Ադրբեջանի հետ «խաղաղության օրակարգ» հաստատելու ուղղությունից: Միանշանակ է, որ ՀՀ իշխանությունները և ընդհանրապես հայ ժողովուրդը իրավունք չունի Արցախի Հանրապետության ճակատագրին վերաբերող հարցերում այնպիսի հայտարարություններ անել, որը տարընթերցումների տեղիք կարող է տալ»,- ասաց Հակոբ Հակոբյանը:

Մամուլում շրջանառվող տեղեկությանն ի պատասխան՝ թե Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը սկսել են ակտիվ հանդիպումներ կազմակերպել քաղաքական գործիչների հետ Արցախը պաշտպանելու համատեքստում, նա ասաց. «Արցախի նախկին նախագահների հանդիպումներ կազմակերպելուց այս պահին որևէ տեղեկություն չունեմ, սակայն գիտեմ, որ գործող նախագահը հանդիպել է Արցախի երկու նախկին նախագահների հետ և այստեղ որևէ տարակուսելի բան չկա, քանի որ կան կենսական նշանակություն ունեցող հարցեր»,- նշեց նա՝ չբացառելով նաև Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա մեկնելուց առաջ վերջինիս և Արայիկ Հարությունյանի միջև հնարավոր հանդիպումը.

«Բնական է Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի միջև եղած հանդիպումը, քանի որ որքան էլ Նիկոլ Փաշինյանը ցանկանա ներկայացնել, թե հարցեր կան, ըստ որոնց՝ քննարկումներ չեն կարող ընթանալ Արցախի վերաբերյալ, սակայն, միանշանակ, պարզ է, որ 30 տարի շարունակ ՀՀ-ի ցանկացած միջազգային հանդիպումներում իրենց առանցքային հարցը եղել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Սա ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար է կարմիր գիծ: Առանց Արցախի Հայաստանը շատ կարճ ապագա է ունենալու»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Այս քաղաքական խառը իրավիճակում, երբ Արցախի ճակատագիրը անորոշ է, Հակոբ Հակոբյանն ասաց, որ արցախցին ոչ թե վախեցել և խուճապի է մատնվել, այլ ընդհակառակը՝ պատրաստ է ամեն տեսակ մարտահրավերի.

«Կարծում եմ՝ արցախցին միշտ պատրաստ է դիմակայելու տարբեր խնդիրներին: Ցավալին այն է, որ հիմա էլ ստիպված է դիմակայելու ՀՀ իշխանությունների կողմից բարձրացրած խնդիրներին, որովհետև տարիներ շարունակ հայաստանյան և արցախյան «ժողովուրդները» միահամուռ են եղել գոնե այս հարցում: Արցախցին այսօր հասկանում է, որ ցանկացած խնդրի դեպքում ինքը ոչ թե պետք է խոճապի մատնվի, ոչ թե վախենա, այլ ընդհակառակը՝ ինքնակազմակերպվի: Չեմ կարծում՝ այս հարցը սոսկ Արցախում բնակվող հայերի հարցն է, Արցախի հիմնախնդրի վերաբերյալ ցանկացած հարց հայկական է, որովհետև Թուրքիան և Ադրբեջանը ուզում են լուծել ոչ թե Արցախի հարցը, այլ հայկականության, ուզում են փակել մեր պատմության էջը. որքան որ անհանգստանում է արցախցին, այդքան էլ պետք է անհանգստանա Հայաստանում ապրող հայը, որովհետև սա միասնական հարց է»,- նշեց նա:

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվելՀայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավորՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելԱրման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՄիրզոյանը Կատարի վարչապետին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)Կայացավ «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումըԹշնամին չի կանգնելու, հող հանձնելով խաղաղություն չի լինելու. ակցիա՝ Գյումրիում (տեսանյութ)Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում (տեսանյութ)Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում իրականացվել է ծառատունկԱԺ նախագահը արձակուրդ է մեկնումՄեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ԿատարՎանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՔննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրները«Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. ԳեղամյանԺամը 18:00 հանրահավաք Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհըԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-նԵրևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Աստղագուշակ ապրիլի 28-ի համարՄեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՇտապ, փակվել է Երևան-Գյումրի ճանապարհը, ընթանում է ակցիա (տեսանյութ)Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան ԳեղամյանՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել էYoutube-ով էլ ճաշ եփել սովորեք, դասախոսություն միացրեք ու ճաշ եփել սովորեք. Փաշինյանի «լեկցիան»Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան«Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՇիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն ՏավուշիՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)60-ամյա կինը հաղթել է «Միսս Բուենոս Այրես 2024» մրցույթում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին նկարահանել են Սևանում գտնվող սրճարանում (տեսանյութ)Ինչպես են ոստիկանները փակում ակցիայի մասնակիցների ճանապարհը (տեսանյութ)Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ»Այսօրվա դրությամբ ես ելք չեմ տեսնում, բացի Փաշինյանի հանկարծամահ լինելուց․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)
Ամենադիտված