Մայք Թայսոնը ինքնաթիռում ծեծել է ուղևորներից մեկին (տեսանյութ)
ՏեսանյութերԾանր քաշային բռնցքամարտի նախկին անվիճելի չեմպիոն Մայք Թայսոնը հարձակվել է ինքնաթիռում գտնվող տղամարդու վրա, հայտնում է TMZ Sports-ը։
Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան, երբ 55-ամյա Թայսոնը պետք է Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանից թռչեր Ֆլորիդա։ Մեկնելուց առաջ Թայսոնը չի մերժել լուսանկարվել ցանկացող ուղեւորներին։ Սակայն նրա թիկունքում նստած երիտասարդը համառորեն փորձել է զրուցել լեգենդար մարզիկի հետ։ Թայսոնը տղային խորհուրդ է տվել հանգստանալ, իսկ երբ նա դա չի արել, նախկին բռնցքամարտիկը մի քանի հարված է հասցրել նրա դեմքին։ Տուժողի ճակատին արյան հետքեր են եղել: Ականատեսների խոսքով՝ Թայսոնը դեպքից անմիջապես հետո լքել է ինքնաթիռը։
Հարվածները ստացած տղամարդը բժշկական օգնություն է ստացել, ապա դիմել ոստիկանություն։ Ինչպես նշում է հրատարակությունը՝ վկայակոչելով Թայսոնին մոտ կանգնած աղբյուրին, տղամարդը գտնվել է ծայրահեղ հարբած վիճակում։
Թայսոնի վերջին մենամարտը տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերին Ռոյ Ջոնս կրտսերի հետ։ Այն ավարտվել է ոչ-ոքի:
Ընդհանուր առմամբ, Թայսոնը պրոֆեսիոնալ ռինգում վեց պարտությամբ ունի 50 հաղթանակ, եւս երկու մենամարտ անվավեր է ճանաչվել։