Վաղվա իրազեկման երթը տեղի կունենա Սասունցի Դավիթ արձանի մոտից
Հասարակություն«Դիմադրություն» շարժման իրազեկման երթն ավարտվեց, հաջորդ իրազեկման երթը տեղի կունենա վաղը՝ Սասունցի Դավիթ արձանի մոտից։ Այս մասին «Դիմադրություն» շարժման իրազեկման երթի ավարտին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Սաղաթելյանն ասաց, որ ակցիաները վաղը նույնպես շարունակվելու են: «Մեր նպատակն է ողջ ժողովրդին, ազգին առաջիկա 5 օրերին ոտքի հանել, ու մենք հանելու ենք»,- ասել է նա: