Ուլյանովսկի մանկապարտեզում երեխաների և դայակի սպանած երիտասարդն ինքնասպան է եղել (լուսանկարներ)
ԼուսանկարներՆոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր՝ ապրիլի 26-ին ՌԴ Ուլյանովսկի շրջանի մանկապարտեզում տեղի ունեցած ողբերգության մասին։
Մանկապարտեզի տարածքում կրակոցներ արձակած, երկու երեխայի և դայակի սպանած, ապա ինքնասպան եղած երիտասարդը 26 տարեկան էր, նա գրանցված էր որպես հոգեկան հիվանդ: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։
«Մարդասպանը Վեշկաիմայի բնակիչ 1996 թվականին ծնված Ախտյամով Ռուսլան Ռուշանովիչն է, գրանցված է որպես հոգեկան հիվանդ»,- գրել է օմբուդսմենը։
Հավելենք, որ երիտասարդի իրականացրած հրաձգության հետևանքով վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի։