Մակրոնի վրա լոլիկներ են նետել (տեսանյութ)
ՏեսանյութերՍերժի քաղաք այցելության ժամանակ ցուցարարները լոլիկներ են նետել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վրա։
Մակրոնի թիկնապահները ծածկել են նրան հովանոցով, որպեսզի հետ մղեն չերի լոլիկների հոսքը: Կադրերում երեւում է, որ Մակրոնն ու նրա անվտանգության ուժերը անցնում են Սերժիում ամբոխի միջով, երբ ֆրանսիացի առաջնորդի վրա լոլիկներ են նետում: Թիկնապահները գործի են անցնում՝ նախ ձեռքերով ծածկելով Մակրոնին, ապա՝ հովանոցներով։
Մակրոնը, կարծես, միջադեպի ժամանակ համեմատաբար հանգիստ է մնում։