Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց Օդեսայում պայթյուններ են որոտացել, խոշոր հրդեհ է բռնկվել (լուսանկար) Թբիլիսիում իրադրությունը լարված է․ ցուցարարների դեմ կիրառվել են ռետինե փամփուշտներ (տեսանյութ) Աստվածաշունչն ասում է՝ «ամեն իշխանությունն Աստծուց է»․ Փաշինյան (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ Փաշինյան (տեսանյութ) Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ի՞նչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում. Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել (տեսանյութ) Եթե Կիրանցի դպրոցն ադրբեջանցիների համար երևալը խնդիր է, կարող ենք ծառ տնկել, պատ կառուցել․ Փաշինյան (տեսանյութ) Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու. Փաշինյան (տեսանյութ) 

Այդ ժեստը համարում ենք վիրավորանք՝ ուղղված ոչ միայն հայ համայնքին, այլև՝ Ուրուգվայի ժողովրդին. Օբե Բասգեթը՝ Չավուշօղլուի պահվածքի մասին

Աշխարհ

Ուրուգվայի Խորհրդարանի և ՀՅԴ Հայ դատի Ուրուգվայի հանձնախմբի համակազմակերպմամբ, ապրիլի 26-ին, Ուրուգվայի խորհրդարանում տեղի է ունեցել շուրջ 20 տարի ավանդաբար անցկացվող Հայոց ցեղասպանության ոգեկոչման պաշտոնական միջոցառում։

Ինչպես տեղեկանում ենք ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը ներկա էին երկրի նախագահ Լուիս Լագաժո Փոուն, փոխնախագահ Բեատրիս Արխիմոնը, խորհրդարանի նախագահ Օբե Բասգեթը,  բազմաթիվ նախարարներ, խորհրդարանականներ, դիվանագետներ, Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդը, հայկական կազմակերպությունների ղեկավարներ և այլոք։

Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման օրվա առթիվ ելույթ ունեցան Խորհրդարանի նախագահ Օբե Բասգեթը, Ուրուգվայի փոխնախագահ Բեատրիս Արխիմոնը և ՀՅԴ Հայ դատի Ուրուգվայի հանձնախմբի կողմից՝ Գաբրիելա Մուժուքյանը։ Ներկաներին տեսաուղերձ էր հղել Հայաստան-Ուրորգվայ խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Խորհրդարանի նախագահ Բասգեթը, անդրադառնալով օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի կողմից հայերին ուղղված «գորշ գայլերի» նշանի ցուցադրմանը, խստորեն դատապարտեց այն՝ հայտարարելով․ «Մենք այդ ժեստը համարում ենք վիրավորանք՝ ուղղված ոչ միայն հայ համայնքին, այլ նաև Ուրուգվայի ժողովրդին»։

Իր հերթին Ուրուգվայի փոխնախագահը մեկ անգամ ևս վերահաստատեց իր երկրի հավատարմությունը Հայ դատի պայքարին և ավելացնեց, որ ինչպես պատմականորեն ընդունված է, իր երկիրը միշտ շարունակելու է ոգեկոչել այս օրը, որպեսզի կանխվեն հետագա վայրագությունները, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն էր։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, բարձր գնահատելով Ուրուգվայի կեցվածքը, մասնավորապես նշեց․ «Այսօր, երբ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն արդեն իսկ իրողություն է, առանձնակի ակնածանքով ենք հիշում 1965-ին Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Դրանով Ուրուգվայը դարձավ աշխարհում առաջին պետությունը, որ համընդհանուր մոռացության միջից արդարության ձայն հնչեցրեց և սկիզբ դրվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։ Մեր ժողովրդի հուշերում  ու հոգեկերտվածքում Ուրուգվայն ընկալվում է իբրև իրական և անշահախնդիր բարեկամ»։

Միջոցառումը, ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի անունից, եզրափակեց Գաբրիելա Մուժուքյանը, ով քննադատական խոսք ասաց երկրի արտգործնախարարության հասցեին՝ թուրք արտգործնախարարին ընդունելու համար և միաժամանակ բարձր գնահատեց երկրի նախագահի արագ արձագանքը Չավուշօղլուի ժեստի կապակցությամբ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց Օդեսայում պայթյուններ են որոտացել, խոշոր հրդեհ է բռնկվել (լուսանկար)Թբիլիսիում իրադրությունը լարված է․ ցուցարարների դեմ կիրառվել են ռետինե փամփուշտներ (տեսանյութ)Աստվածաշունչն ասում է՝ «ամեն իշխանությունն Աստծուց է»․ Փաշինյան (տեսանյութ)Ողբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ Փաշինյան (տեսանյութ)Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ի՞նչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում. Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել (տեսանյութ) Եթե Կիրանցի դպրոցն ադրբեջանցիների համար երևալը խնդիր է, կարող ենք ծառ տնկել, պատ կառուցել․ Փաշինյան (տեսանյութ)Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու. Փաշինյան (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Թբիլիսիում․ ցուցարարները վնասել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)Որո՞նք են երաշխիքները, որ 4 գյուղերն ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. հարց՝ Փաշինյանին (տեսանյութ)Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթերի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը․ Ալիև Փաշինյանը ներկայացրել է՝ ինչ փուլերով են անցկացվելու սահմանազատման գործընթացի քայլերը (տեսանյութ)Կադաստրի կոմիտեն այդ փաստաթղթերը գաղտնիության սկզբունքով տրամադրել է ՊՆ-ին. Փաշինյան (տեսանյութ) Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն․ Փաշինյան (տեսանյութ)Պետք է հնարավորինս արագ իրականացնենք սահմանազատման գործընթացը․ Փաշինյան (տեսանյութ)ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայում և Ադրբեջանում գործող ընկերությունների դեմՆիկոլ Փաշինյանի հարցազրույցը (տեսանյութ)Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին (տեսանյութ) Անկախության ժամանակ ձևավորվեց անկախության հետ աղերս չունեցող սերունդ. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Իտալացի պատգամավորը կասկածվում է օծանելիքի գողության մեջԱդրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկըԱրագածավանում Lexus-ը հայտնվել է դաշտում. ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, հոսպիտալացվել ենԿիրանցում պայքարը շարունակվում է (տեսանյութ)Երևանը իբրև փորձում է նվազեցնել կախվածությունը ռուսական գազից, մինչդեռ Ադրբեջանն ստիպված է ավելացնել նույն ռուսական գազի ներկրումը․ Վահե ԴավթյանԿիրանցում մարդիկ իրենց տներն են կորցնելու. պատերազմի մասնակիցն սկսել է նստացույցը (տեսանյութ) Արթուր Սուքոյանի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած դատավորը «Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին Եվրոպան պաշտպանում է իր շահերը․ Ֆրանսիայի ԱԺ-ում քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը Գեղամ Մանուկյանն ու Արծվիկ Մինասյանն այցելել են ձերբակալված տավուշցիներին Հայտնի է՝ ինչու են Քիմ Քարդաշյանը և Բեքհեմը բաժանվել Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծըԵրգչուհի Ժասմինը խոսել է իր հարսի՝ Եվա Խաչատուրյանի հետ հարաբերությունների մասինՄասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներՏարածքային հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի․ «Ջենեսիս Արմենիա» Բացարձակ ստեր են. Ալմա Աթայի հռչակագրով սովետական սահմանները չեն ճանաչվել. Հրանտ Միքայելյան․ 168.am Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆԿիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել Փաշինյանի հետ հանդիպումից (տեսանյութ)Թուրքիան որոշել է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցինՈրևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն՝ Տիգրան ԱբրահամյանինՄեր երկրի շահերից է բխում, որ ի վերջո որդեգրենք առանց արտաքին օգնության ապրելու բանաձև․ Փաշինյան (տեսանյութ)ՀՀ ՊՆ–ն արձագանքել է «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներինԲագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին Ստամբուլում 210 ցուցարար է բերման ենթարկվել (տեսանյութ)44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը նստացույց է սկսում կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերը Գրել է` երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, երևի մեկն էլ ինքն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Ամենադիտված