«Դիմադրություն» շարժման մասնակիցները փակել են Նոր Նորքում Մոլդովական փողոցը
Տեսանյութեր«Դիմադրություն» շարժման մասնակիցները աղբամաններով փակել են Նոր նորքի Մոլդովական փողոցը և պահանջում են Փաշինյանի հրաժարականը։
«Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը անհանգստության համար, բայց ճանապարհը փակ ենք պահելու որոշ ժամանակով: Միացեք մեր պայքարին»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Ցուցարարները սկսեցին վանկարկել «Նիկոլ դավաճան», «առաց թուրքի Հայաստան»:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ: