Այնքան են ասելու` թուրքեր, որ Թուրքիան էլ համոզվի, որ Հայաստանում էլ պետք չէ որևէ քաղաքական նպատակ հետապնդել. Անդրանիկ Քոչարյան
ՔաղաքականԱյնքան են ասելու թուրքեր, որ Թուրքիան էլ համոզվի, որ Հայաստանում էլ պետք չի որևէ քաղաքական նպատակներ հետապնդել, հենա թուրքեր ապրում են այստեղ։ Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ընդդիմության հռետորաբանությանը:
«ՀՅԴ, պարոն Վանեցյանի հրոսակախմբերը պետք է կողմնորոշվեն, սա երկար չի կարող շարունակվել, իրենք քաղաքական օրակարգ չունեն։
Իրենց օրակարգը իրենց տերերի ապօրինի գույքը փրկելը պետք է լինի, մնացածը, դա չարացած խմբավորումներ են, որոնք 2018-ից առաջ լուրջ քաղաքական միավոր էին, օլիգարխների զորքերն էին թիկնապահների անվան տակ, միացել են առանց պաշտոնի մնացած պաշտոնյաների զավակները»,- ասաց նա։