Դուրս գալով թիմից՝ կամուրջ դարձեք ձեր և «Դիմադրության» մասնակիցների միջև. քանդակագործը՝ ՔՊ-ականներին
ԲլոգոսֆերաՓաշինյան Նիկոլի թիմակիցներ և աջակիցներ, մինչև Նիկոլի հրաժարական տալը, դուրս գալով իր թիմից, դուք կարող եք դառնալ կամուրջ ձեր Դիմադրության մասնակիցների միջև։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քանդակագործ Արթուր Գեւորգյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք պիտի խոսենք ու ձեր աջակիցները հավատալով ինչ-ինչ գաղափարների, էսօր կանգնած են բարդ իրավիճակի առջև։
Նույն վիճակում եք նաև դուք և նույնկերպ հավատալով ՔՊ կուսակցության գաղափարներին, հայտնվել եք մեծ փոփոխությունների շեմին։
Անզեն աչքով երևում է, որ Նիկոլը գնալու է։
Ձեր պարտքն է երկրի համար կարևոր էս ժամին ճիշտ կողմնորոշել ձեր աջակիցներին և թույլ չտալ հետագա պառակտումները։
Սա քաղաքական հայտարարություն չէ։ Սա մտահոգություն է ՀՀ բազմահազար մարդկանց հետագայի հանդեպ։
Սա գիտակցություն է, որ մենք բոլորս հայ ենք։
Սա գիտակցություն է, որ անդունդը պտի անցնել մեր իսկ խաչի կամուրջ սարքելով։
Ամեն ինչ ավարտված է և դուք կարող եք դերակատար դառնալ հետագա անցնցում ու շուտափույթ կյանքի զարգացման հարցում։
Խիզախեք և փռեք ձեր խաչը անդունդի վրա»: