«Էյֆորիա» հեռուստասերիալի գերաստղ Սիդնի Սուինիին «LA Collective» բրենդային կազմակերպությունը դատի է տվել` հայտնելով, որ դերասանուհին հեռուստասերիալի նախնական օրերին խզել է իրենց հետ պայմանագիրը, որից հետո ավելի ուշ պարզվել է, որ դերասանուհին մի քանի սերիայում դեռ կրել է իրենց հագուստը:
Ուստի «LA Collective»-ը 3 միլիոն դոլարի չափով տուգանքի հայց է ներկայացրել դատարան: Դերասանուհին դեռ չի մեկնաբանել միջադեպը: