Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է Փաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպել Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Շոլց Քիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...». Բագրատ Սրբազանը` սև բերետավորներին «Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր»․ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակը Կիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ) ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնին 

Քաղավիացիայի կործանիչը. ինչպես Տաթևիկ Ռևազյանը տապալեց իրեն վստահված ոլորտը

Վերլուծական

2018 թվականից հետո, երբ ՔՊ-ական պաշտոնյաները ստանձնեցին այս կամ այն ոլորտների ղեկավարումը, հանրությանը խոստանում էին, որ այդ ոլորտները արձանագրելու են աննախադեպ աճ, իրականացվելու են նմանը չունեցող ռեֆորմներ: Չորս տարի անց կարող ենք հետ հայացք գցել տվյալ ոլորտներում առկա և այսօր ստեղծված իրավիճակի վրա՝ գնահատելով այն վնասը, որը հասցրել են հեղափոխական պաշտոնյաները:

Թերևս ամենատուժած ոլորտը դա քաղավիացիայի ոլորտն է, որը 2018 թվականի հուլիսից ղեկավարում է Տաթևիկ Ռևազյանը: Վերջինիս ներկայացրել էին ինչպես երիտասարդ, արտասահմանում կրթություն ստացած, պրոֆեսիոնալ կադր, ով կարճ ժամանակում ոտքի կկանգնեցնի ոլորտը: Իրականում՝ ոտքի կանգնեցնելու առանձնապես ոչինչ չկար, քանի որ քաղավիացիան թերևս այն եզակի ոլորտներից էր, որը Հայաստանում ամենակայացածն էր: Մինչ Տաթևիկ Ռևազյանը:

Վերջինիս ղեկավարումը ռեֆորմների փոխարեն բերեց սկանդալներ և ձախողումներ: Կադրերի համալրման փոխարեն, որի անհրաժեշտության մասին խոսում էր Ռևազյանը պաշտոնը ստանձնելիս, պաշտոնավարման ընթացքում ոլորտը հասցրեց այնպիսի վիճակի, որ զրկվեց գիտակ և փորձառու մասնագետներից:

Ռևազյանի տապալած կառավարման պատճառով 2020 թ. հայկական ավիաընկերությունները հայտնվեցին Եվրամիության «սև ցուցակում», ինչը նշանակում է, որ այդ ժամանակվանից մինչ օրս մեր ավիաընկերությունները չեն կարողանում թռիչքներ իրականացնել դեպի եվրոպական երկրներ: Ընդ որում, սկզբում հայկական ավիացիան սև ցուցակում չէր հայտնվել և Ռևազյանը այդ մասին ինքն էր հայտարարում: Ասել է թե՝ ժամանակ էին տվել բացերը շտկելու համար, ինչից հետո, ամսիներ անց, տեսնելով պատկան մարմինների անգործությունը, ներառել էին սև ցուցակում: Ռևազյանն ու նրա աշխատակիցները ֆեյսբուքյան էջերում կատարած ակտիվ գրառումներով փորձեցին իրենց մեղքը բարդել նախ ավիաընկերությունների վրա: Սակայն վերջիններիս ներկայացուցիչները հակադարձեցին՝ հիշեցնելով, որ ավիաընկերությունները թռիչքի իրավունքից զրկվել են Ռևազյանի ղեկավարած Կոմիտեի մեղքով, քանի որ վերջինս չի անցել աուդիտը:

Ռևազյանի խոստումներից մեկն էր լոուքոսթերների մուտքը հայկական շուկա և ավիատոմսերի էժանացումը, որը սակայն ՀՀ քաղաքացիները իրենց գրպանի վրա այդպես էլ չզգացին: Նոր լոուքոսթեր հայտնվելու դեպքում փակման վտանգի տակ կհայտնվեն այսօր՝ դեռ մի կերպ մրցակցությանը դիմացող տեղական մյուս ընկերությունները: Այս պայմաններում առնվազն զարմանալի է, թե ինչու են ավիացիոն իշխանությունները արտոնյալ պայմաններ նվիրում դրսի ավիաընկերություններին` անհավասար պայմաններ ստեղծելով տեղական ընկերությունների համար, որոնք օր օրի կանգնում են մեծ ռիսկերի առաջ

Տաթևիկ Ռևազյանը զլացել է ուսումնասիրել նաև կոռուպցիոն գործարքները իր կառույցում: Դիցուք՝ չի ուսումնասիրվել, թե ինչ եղավ հայկական ավիաընկերությունների հետ, ով վերացրեց, սնանկացրեց այդ ընկերությունները, ինչ նպատակով։ Եվ դա այն պարագայում, որ հայկական ավիաընկերությունը իր ցուցանիշներով տասնյակի մեջ էր։

Ռևազյանի հերթական սկանդալը կապված էր արդեն ոչ ավել ոչ պակաս հայկական Բոինգի անհետացման հետ: Հիշեցնենք, որ հայկական Բոինգը անհասկանալի և չպարզված հանգամանքներում նախ կորել էր, այնուհետև՝ հայտնվել Իրանում: Եվ քանի դեռ Հայաստանում փորձում էին պարզել, անմասն չմնաց ԱՄՆ-ն եւ հորդորեց այս հարցին առնչվող բոլոր կողմերին անհապաղ հստակեցնել ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը՝ հիշեցնելով, որ Միացյալ Նահանգների օրենսդրությամբ արգելվում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին։ Նմանօրինակ գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում:

Կոմիտեի ղեկավարի «ձեռքբերումներից» էր այն, որ 2021 թվականի հոկտեմբերի 6-ից «Ադրբեջանական ավիաուղիները» սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջևան թռիչքների համար:

Ամիսներ առաջ ստորագրվեց Հայաստան-Եվրամիություն (ՀՀ-ԵՄ) Ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը։ Միայն թե, Տաթևիկ Ռևազյանը, փիառվելով այս նորության վրա, մոռացել է նշել, որ դրանք Հայաստանի համար առոչինչ են, քանի դեռ ՀՀ-ն գտնվում է Եվրոպայի ավիացիոն «սև ցուցակում»:

Վերը նշվածից կարող ենք փաստել, որ Քաղավիացիայի կոմիտեն ղեկավարելու չորս տարիների ընթացքում Տաթևիկ Ռևազյանը իր անլուրջ և չհաշվարկված քաղաքականության արդյունքում զգալի, տեղ-տեղ նաև անդառնալի վնասներ է հասցրել քաղավիացիայի՝ մինչ 2018-ը բավականաչափ կայացած ոլորտին...

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ ՀարությունյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՓաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպելԿիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ ՇոլցՔիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...». Բագրատ Սրբազանը` սև բերետավորներին«Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր»․ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակըԿիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ)Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ)Պրեմիերա․ Վահագ Ռաշ՝ «Լուսամփոփի պես աղջիկ» (տեսանյութ)ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնինՔաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժըՄա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղՄիջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ)Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներըՌուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջՀրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելիԵՄ դեսպանի հետ քննարկեցինք ՀՀ–ում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները․ Տիգրան ԱբրահամյանԳիտեին ով եմ, բայց ուժով տարան բաժին ու դեռ իբր ճշտում են` ինչ հիմքով են բերման ենթարկել. Խաչատրյան (տեսանյութ) Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկներըՓակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ) Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյունԻրավիճակը լարված է Երևան–Սևան մայրուղու վրա (տեսանյութ)Իրավիճակը` Տավուշում. փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը (տեսանյութ)Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհներըՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են Հայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակից Բերման են ենթարկել Արթուր ԽաչատրյանինԻնձ չեն սովորեցրել, ես սովորել եմ․ քաղաքացուն բերման ենթարկող ոստիկան Կոտայքի ոստիկանապետի դեմ իրավական գործընթաց պետք է սկսել․ պատգամավոր Սադրիչ ոստիկանը, ով պատգամավորին բերման ենթարկեցԵթե Արարատ Միրզոյանը չլիներ, դատախազությունն իրեն այլ կերպ կպահեր, տեսանյութում դեմք չի երևում (տեսանյութ)«Էս մլիցեն դեռևս մոր փորի մեջ մուսռ է եղել». ոստիկանը օրենք չգիտի (տեսանյութ)
Ամենադիտված