Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը ներխուժել է երգչուհու բնակարան և փորձել խանգարել նրա հարսանքիը (տեսանյութ, լուսանկարներ)
ՏեսանյութերԵրգչուհի Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը՝ Ջեյսոն Ալեքսանդրը, ներխուժել է երգչուհու բնակարան և փորձել խանգարել նրա հարսանքիը, որը տեղի է ունեցել նախօրեին։ Վերջինիս չի հաջողվել իրագործել ծրագիրը, քանի որ անվտանգության աշխատակիցներն են միջամտել։
Ալեքսանդրի հետ երգչուհին ամուսնացել էր 2004 թվականին, սակայն ամուսնությունը տևել էր ընդամենը 55 ժամ, որից հետո չեղյալ էր հայտարարվել։ Դրանից հետո Ջեյսոնը երբեք չի ամուսնացել՝ մշտապես վստահեցնելով, որ սիրում է Բրիթնիին։
Բրիթնի Սփիրսի և Սեմ Ասգարի հարսանիքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, որին ներկա է եղել ավելի քան 80․000 մարդ։ Հարազատներից քչերն են ներկա եղել, լրատվամիջոցների տվյալներով՝ անգամ նրա որդիներն են բացակայել․ նրանց չէին հրավիրել։
Երգչուհին ամուսնացել է Versace-ի հարսանեկան զգեստով, իսկ խորանին է մոտեցել Էլվիս Փրեսլիի՝ "Can’t Help Falling in Love" երգի հնչյունների ներքո։