Էմբեր Հերդը Ջոնի Դեփի հետ դատավարության ավարտից հետո առաջին անգամ հայտնվել է պապարացիների տեսախցիկում
ԼուսանկարներԷմբեր Հերդն առաջին անգամ հայտնվել է պապարացիների տեսախցիկում այն բանից հետո, երբ դատարանում պարտվել է նախկին ամուսնուն՝ Ջոնի Դեփին։
Ըստ TMZ-ի՝ Էմբեր Հերդը մասնավոր ինքնաթիռով ժամանել է Նյու Ջերսիի օդանավակայան, մի քանի հանդիպումներ է անցկացրել Նյու Յորքում և թռել Վաշինգտոն, որից հետո վերադարձել է Վիրջինիա նահանգի իր տուն, որը նա վարձակալում է։ Ժամանման պահին Էմբեր Հերդին ուղեկցում էր նրա քույրը՝ Ուիթնին։ Արևմտյան լրատվամիջոցները ենթադրում են, որ Էմբերի ժամանման նպատակը հեռուստաալիքներից մեկին հարցազրույց տալն է։
Համացանցի օգտատերերը նկատել են, որ մասնավոր ինքնաթիռով թռիչքը բավականին թանկ արժե։ Միաժամանակ, դերասանուհու փաստաբանն ավելի վաղ հայտնել էր, որ Էմբերը գումար չունի դատարանի որոշմամբ Դեփին 15 մլն դոլարի չափով փոխհատուցում վճարելու համար։
Ջոնի Դեփի փաստաբանները՝ Բենջամին Չուին և Կամիլա Վասկեսն իրենց հերթին ենթադրել են, որ դերասանը կարող է հրաժարվել այն գումարից, որը Էմբերն իրեն պարտք է։ «Խոսքը նրա համբավը վերականգնելու մասին էր, և նա դա արեց»,֊ասել են փաստաբանները։