Նա տաղանդավոր է. համացանցում քննարկվում են Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի դստեր նոր պարային տեսահոլովակները (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերԱնջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի 16-ամյա դուստրը՝ Շայլոն, լրջորեն զբաղվում է պարով, և թվում է, թե նրա վարպետությունն ասպարեզում աճում է։ Երկրպագուները քննարկում են նոր տիկտոկյան տեսահոլովակը, որտեղ Շայլոն պարում է։ Տեսանյութեր է հրապարակել նաև պարուսույց Համիլթոն Էվանսը։
Շայլլոն պարում է Beatles-ի լայն շապիկով, տաբատով և շագանակագույն Vans սպորտային կոշիկներով։ Ներկայացման ընթացքում նա անընդհատ հայացքով կոնտատը պահպանում է տեսախցիկի հետ։
«Շայլոն սիրում է պարել։ Նա շատ տաղանդավոր է և մի քանի տարի է, ինչ հաճախում է այս դասերին»,֊ հունիսի 8-ին Us Weekly-ին ասել է ինսայդերներից մեկը:
Համացանցում արդեն կան բազմաթիվ տեսանյութեր Լոս Անջելեսի Millennium Dance Complex պարային ստուդիայի հոլիվուդյան աստղերի դստեր դասերից, և դրանք պարբերաբար թարմացվում են, ուստի Շայլոն ակնհայտորեն բաց չի թողնում դասերը։
Ուսուցիչները բարձր են գնահատել Շայլոյի ունակությունները։