Արագածոտնի մարզում բախվել են BMW-ն ու Opel Zafira-ն, վերջինս կողաշրջվել է, կա վիրավոր
Արտակարգ ՊատահարՀունիսի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։00-ի սահմանում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածում բախվել են Գյումրի քաղաքի բնակիչները՝ 39-ամյա Հայկ Գրիգորյանի վարած BMW մակնիշի և 41-ամյա Սողոմոն Ղազարյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Opel-ի ուղևորը՝ Շիրակի մարզի բնակիչ, 62-ամյա Անահիտ Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի սպայական դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։