YouTube-ն արգելափակել է Նատալիա Ռոտենբերգի նախկին ամուսնու ալիքները
ԲլոգոսֆերաYouTube-ն արգելափակել է «Красный квадрат» մեդիա ընկերության ալիքները, որը պատկանում է Տիգրան Արզաքանցյանի կնոջ՝ Նատալիա Ռոտենբերգի նախկին ամուսնուն՝ միլիարդատեր Արկադի Ռոտենբերգին։ Արգելափակվել են մասնավորապես «Давай поженимся», «Модный приговор», «Кто хочет стать миллионером» ալիքները։ Հղման վրա սեղմելիս օգտատերերին հաղորդագրություն է տրվում. «Այս հաշիվը կասեցվել է YouTube-ի օգտագործման պայմանները խախտելու պատճառով»: Միևնույն ժամանակ, Voice շոուի ռուսական տարբերակի ալիքը դեռևս հասանելի է, թեև այն նույնպես պատկանում է «Красный квадрат»֊ին, հայտնում է РБК-ն։
Բացի վերը նշված շոուներից՝ Ռոտենբերգի ընկերությունը թողարկում է այնպիսի նախագծեր, ինչպիսիք են «Минута славы»֊ն և «Контрольная закупка»֊ն, ինչպես նաև բազմաթիվ ռուսական հեռուստասերիալներ։
Հիշեցնենք, որ Արկադի Ռոտենբերգը ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ է հայտնվել:
YouTube-ի ադմինիստրացիան մարտի կեսերից սկսել է արգելափակել ռուսական հեռուստաալիքների հաշիվները տեսահոսթինգում։ Արգելափակվել են RT, Sputnik, MIA Rossiya Segodnya ալիքները։