«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ «Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից «Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում «Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) 

Գավառի մանկատանը պատկանող այգու տարածքում սրճարան-ռեստորան կառուցապատելու գործընթացի առնչությամբ հարուցվել է քրեական գործ

Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոցի թիվ 3 հասցեում գտնվող նախարարության «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին պատկանող տարածքի օտարման և դրանում իրականացված կառուցապատման օրինականությունը:

Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, ուսումնասիրության ամբողջականությունն ապահովելու նպատակով վերաբերելի փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ կադաստրի կոմիտեից, Գավառի համայնքապետարանից, «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ից:

Ուսումանսիրությամբ պարզվել է, որ 2011թ. և 2015թ. մանկատան 0.05 հա և 0.007հա տարածքները պայմանագրերով մեկ տարի ժամկետով վարձակալության են տրամադրվել քաղաքացի Լ. Հ.-ին՝ մանկական սրճարան կառուցելու համար:

Այդ նպատակով Գավառ քաղաքի համայնքապետի կողմից 09.07.2011թ. վարձակալին տրամադրվել է նոր կառուցվող օբյեկտի ճարտարապետահատակագծային առաջադրանք և շինթույլտվություն:

19.07.2013թ. Լ. Հ.-ին տրվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական, որով որպես անշարժ գույքեր գրանցվել են 45.08 ք.մ. սրճարան, 10.41 ք.մ.  և 4.87 ք.մ. պահեստներ, 61.66 ք.մ. և 40.8 ք.մ. ծածկեր՝ սեփականության իրավունքով, մինչդեռ ՊՈԱԿ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա կառուցապատման իրավունքով կառուցված շինությունները չէին կարող հանդիսանալ Լ. Հ.-ի սեփականությունը:

Ուսումնասիրությամբ նաև պարզվել է, որ Գավառ քաղաքի համայնքապետի կողմից նույն վարձակալին 12.08.2019թ. տրվել է «Այգի» սրճարան-ռեստորան օբյեկտի վերահատակագծման, գոյություն ունեցող ծածկի ապակեպատման և նոր դահլիճի, խոհանոցի ու հովհարածածկի կառուցման շինթույլտվությունը՝ շինարարական աշխատանքները 168 օրում իրականացնելու պայմանով:

Լ. Հ.-ն 2020թ. ապրիլին դիմել է Գավառ համայնքի ղեկավարին՝ խնդրելով երկարաձգել 2019թ. տրված շինթույլտվության ժամկետը ավարտական աշխատանքների ձևակերպման և նախագծային փոփոխությունների համաձայնեցման համար: Պարզվել է, սակայն, որ դիմումը ներկայացնելու ժամանակ արդեն իսկ անցած է եղել շինարարության թույլտվությամբ սահմանված շինարարական աշխատանքների կատարման 168-օրյա ժամկետը: Մինչդեռ Գավառի համայնքապետը անտեսելով նշված փաստը, խախտելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի պահանջները, 30.04.2020թ. տրամադրել է նոր շինթույլտվություն՝ աշխատանքների իրականացման ժամկետ սահմանելով 60 օր:

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ Լ. Հ.-ին 10.07.2020թ. տրվել է շահագործման թույլտվություն, ավարտական ակտ, սակայն 04.08.2020թ.-ին ՀՀ  կադաստրի կողմից որոշում է կայացվել նշված հասցեի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին, քանի որ շինության բնութագրում բոլոր շինությունների կառուցման տարեթիվը գրառված է 2013թ., մինչդեռ ավարտական ակտը տրվել է 2020թ.-ին: Առկա են առերևույթ տվյալներ, որ 2013թ. կատարված շինարարական աշխատանքները ներկայացվել են որպես 2020թ. կատարված և այդ պայմաններում տրամադրվել է շահագործման թույլտվություն, ավարտական ակտ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել առերևույթ պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դրանով պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու հանցավոր արարքի հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկել ՀՀ քննչական կոմիտե:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետԿինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետԱկցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ)Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ)Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ)
Ամենադիտված