Ադելը բարկացրել է երկրպագուներին Լոնդոնում կայանալիք համերգի պատճառով
ԺամանցՕրեր առաջ երգչուհի Ադելը իր էջում տեղադրել է լուսանկար իր նվագախմբի հետ և հայտնել Լոնդոնում կայանալիք համերգի մասին․
«Ես իսկապես շատ ոգևորված եմ, մեկ ամբողջ օր պետք է բեմը կիսեմ այս գեղեցկուհիների և ձեզ հետ»,- հայտնել է նա։
Այս տեղեկությունը հետևորդների մեջ իրական սկանդալ բարձրացրեց։ Հիշեցնենք, որ Ադելը իր Լաս-Վեգասում կայանալիք համերգը վաղուց հետաձգել էր անհայտ ժամկետով, որից հետո Լաս Վեգասի համերգի վերականգնմամբ զբաղվելու փոխարեն երգչուհին զբաղվում է նոր համերգների կազմակերմամբ։
«Տպավորություն է, որ Ադելը պարզապես արհամարում է ամերիկյան լսարանին»,- հայտնել է երկրպագուներից մեկը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադելը խիտ գրաֆիկի պատճառով հրաժարվել է հանդես գալ Էլիզավետա 2-րդ թագուհու տոնախմբությանը, ինչը այժմ հետևորդները վերագրում են որպես «աստղայինը տարած»։