Հայկ Իշխանյանը՝ «Արարատի» ֆուտբոլիստ
ՍպորտՆոր մրցաշրջանի մեկնարկից առաջ «Արարատի» շարքերն է համալրել փորձառու պաշտպան Հայկ Իշխանյանը:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայկ Իշխանյանը ծնվել է 1989 թվականի հունիսի 24-ին, Երևանում: Նա իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Գյումրու «Շիրակում», Երևանի «Միկայում», Դիլիջանի «Իմպուլսում», Երևանի «Ալաշկերտում», Կապանի «Գանձասարում», Վանաձորի «Լոռիում» և Երևանի «Փյունիկում»:
Նրա նախորդ ակումբը ԲԿՄԱ-ն էր:
Փորձառու պաշտպանը նաև 13 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում և դարձել մեկ գոլի հեղինակ: