Համացանցը քննարկում է Բեյոնսեի նոր՝ ձիու վրա մերկ կեցվածքով լուսանկարը
ԼուսանկարներԲեյոնսեն Instagram-ում հրապարակել է իր երկար սպասված նոր ալբոմի՝ Renaissance-ի շապիկը, որը լույս կտեսնի հուլիսի 29-ին: Համացանցը պայթեցրել է կիսամերկ երգչուհու լուսանկարը, որտեղ նա պատկերված է ձիու վրա:
Օգտատերերն անմիջապես սկսել են քննարկել շապիկը՝ մեմեր հորինելով։ Ոգեշնչման ամենաակնառու աղբյուրն, իհարկե, ազնվական Լեդի Գոդիվայի կերպարն է, ով, ըստ լեգենդի, մերկ ձիավարել է Անգլիայի Քովենթրիի փողոցներով, որպեսզի ամուսինը նվազեցնի իր հպատակների չափազանց մեծ հարկերը: Արվեստում այս կերպարը շատ տարածված է։ Լեդի Գոդիվան պատկերված է բազմաթիվ նկարներում և քանդակներում:
Լուսանկարի համար մեկ այլ հղում կարող է լինել Բիանկա Ջագերի լուսանկարը, ով 1977 թվականին լեգենդար Studio 54 ակումբում իր ծննդյան տոնակատարության ժամանակ սպիտակ ձիով ժամանել է հյուրերի մոտ։
Ինքը՝ Բեյոնսեն, վերջերս ակնարկել էր, թե ինչպիսին է լինելու ալբոմի շապիկը՝ Vogue-ի նոր համարի շապիկի համար կկեցցվածք ընդունելով ձիու վրա։