Բեյոնսեն «Գրեմմիի» անվանակարգերում նոմինացվելու քանակով առաջատարն է
Լուսանկարներ«Գրեմմիի» պաշտոնական կայքում հայտնվել են երաժշտական մրցանակի անվանակարգերի հավակնորդների ցուցակները։
Ընդհանուր առմամբ, արտիստները ներկայացված են 91 անվանակարգերում, անվանակարգերի քանակով առաջատարը երգչուհի Բեյոնսեն է, նա ներկայացված է ինը անվանակարգում։ Ցուցակում հաջորդում են ռեփեր Քենդրիկ Լամարը (8) և երգչուհի Ադելը (7): Գրեմմիի 65-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թվականի փետրվարի 5-ին՝ Լոս Անջելեսում։
«Տարվա ձայնագրություն» անվանակարգում պայքարում են Ադելը, ABBA-ն, Բեյոնսեն, Մերի Ջեյ Բլայջը, Բրենդի Կարլայլը, Սթիվ Լեյսին, Հարի Սթայլսը և ռեփերներ Քենդրիկ Լամարը, Լիզոն և Դոջա Քաթը։