Ուկրաինան հաղթելու է. Զելենսկին հայտնել է ռուսական կողմի զոհերի թիվը (տեսանյութ)
ՏեսանյութերՌուսաստանը Ուկրաինայի հետ պատերազմի ընթացքում կորցրել է առնվազն 35 հազար մարդ, և այդ կորուստները կարող են ավելի մեծ լինել։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է հուլիսի 3-ի արդյունքների ամփոփիչ տեսաուղերձում, տեսանյութը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի YouTube-ում։
«Նրանք կորցրին ավելի քան 35,000 զինվոր, և սա դեռ պահպանողական գնահատական է: Եվ ինչի՞ համար է այս ամենը․․․ խելագար քարոզիչների համար՝ իրենց եթերում ինչ-որ տեղ փլատակների տակ ցուցադրելու ռուսական կամ խորհրդային դրոշը», - ասել է նա:
«Աշխարհում բոլորի համար և, վստահ եմ, բուն Ռուսաստանում բոլոր խելացի մարդկանց համար պարզ է, որ Ուկրաինան հաղթելու է: Դա միայն ժամանակի հարց է, որը մենք պետք է շահենք և անպայման կշահենք», - ասել է Զելենսկին: