Այս իրականությունը մեր դատավճիռը չէ, մենք դուրս ենք գալու էս վիճակից. Արամ Վարդևանյան
ՔաղաքականԱյս իրականությունը մեր դատավճիռը չէ, նոյեմբերի 9–ի հայտարարությունը դատավճիռ չէ, էս վիճակը հավերժ չէ, մենք դուրս ենք գալու էս վիճակից։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդեւանյանը։
«Ես ձեզ հիմա զեկուցում եմ, որ այս ընթացքում տարբեր աշխատանքներ են տարվում, որոնց մեծ մասը չի երեւում, բայց մի բանում տեղեկացված եղեք՝ այս իշխանությունները, Թուրքիան, Ադրբեջանը, որոնք մեզ ռեւանշիստ են անվանում, անհանգստացած են, որովհետեւ ճիշտ է, որ անհանգստանան, պետք է վախենան, որովհետեւ ժողովրդի իշխանությունը գալու է մաքրի էս վիճակը, էս պարադիգման չի լինելու, նոր վիճակ է լինելու ու դա մեր սրբազան պայքարով է լինելու»,– ասաց Արամ Վարդեւանյանը։
Պատգամավորը խոսելով «առանց Նիկոլ Հայաստանի» մասին, ասաց, թե երբ Փաշինյանը չլինի իշխանության, երկնիշ տնտեսական աճը, անվտանգությունը, արդարությունը, պետական կառավարման համակարգում պրոֆեսիոնալների ներգրավումը, աղքատության կրճատումը, մարդկանց կյանքի որակի բարելավումը, գնաճը զսպելը, ոչ թե խոստում պետք է լինի, այլ իրականություն։
«Մեր հասարակությունը արժանի է նման իրականության, էս վիճակը չէ մեր դեմքը, Նիկոլով Հայաստանը չէ մեր իրականությունը»,– շեշտեց Վարդեւանյանը։