Ես չեմ ցանկանում մեկնաբանել մեր ակումբի վերաբերյալ տրանսֆերային խոսակցությունները. Անչելոտի
Սպորտ«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտնել է, որ մադրիդյան ակումբն ավարտել է այս ամռան տրանսֆերային արշավը։
«Ես չեմ ցանկանում մեկնաբանել մեր ակումբի վերաբերյալ տրանսֆերային խոսակցությունները, բայց կարող եմ հաղորդել, որ այս ամռանը չենք պատրաստվում որևէ մեկին ձեռք բերել։ Նոր մրցաշրջանում մեր նպատակը անցած մրցաշրջանի նվաճումները կրկնելն է։ Մենք ունենք հնարավորություններ՝ բարելավելու մեր խաղը անցած մրցաշրջանի համեմատ։ Հիմա ավելի շատ վստահություն և գիտելիքներ ունենք»,-ասել է Անչելոտին, մեջբերում է Marca-ն։
«Ռեալը» հուլիսի 24-ին կխաղա «Բարսելոնայի», հուլիսի 27-ին՝ մեքսիկական «Ամերիկայի», հուլիսի 31-ին՝ Թուրինի «Յուվենտուսի» հետ։