Որևէ տարակուսելի բան չկա. Սուրեն Սարգսյանը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության վերջին հայտարարության մասին
ԲլոգոսֆերաՀայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ կամավորների են հավաքագրում արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, էվակուացնելու ու վնասվածքների մասին հաղորդումներ տալու համար։ Ֆեյսբուքում գրել է միջազգային հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը.
«Այստեղ որևէ տարակուսելի բան չկա: Կամավորությունը ԱՄՆ-ում շատ ընդունված բան է, երբ կամավորները օգնում են պետական կառույցներին, տվյալ պարագայում արտերկրում գտնվող ամերիկացիներին օգնելու և պաշտպանելու նպատակով:
Սա Պետդեպի ծրագիրն է և նման հայտարարություններ տարբեր ժամանակներում արվել են Ճապոնիայում, Բուլղարիայում, Միկրոնեզիայում, Ինդոնեզիայում, Մեքսիկայում և այլն»,-գրել է նա: