ՉԼ․ «Ցրվենա Զվեզդան» հաղթում է «Փյունիկին»՝ 3:0 (առաջին խաղակես)
ՍպորտՉեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում հյուրընկալվել է «Ցրվենա Զվեզդային»։ Առաջին խաղակեսից հետո երեւանյան թիմը պարտվում է 0:3 հաշվով։
Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Գանան ներկայացնող հարձակվող Օսման Բուկարին, աչքի ընկավ նաեւ զամբիացի Քինգզ Կանգվան։ Բուկարիի մեկ գոլն էլ մրցավարը չգրանցեց VAR-ի կիրառումից հետո։
Ընդմիջում է։