BTS-ի անդամներին կթույլատրվի բանակում ծառայելու ընթացքում հանդես գալ արտասահմանյան համերգներով
ԼուսանկարներԿորեական BTS փոփ խմբի անդամները բանակում ծառայելու ընթացքում հնարավորություն կունենան փորձեր անել և նույնիսկ համերգներ ունենալ արտասահմանում։ Այս մասին հայտնում է PageSix-ը՝ հղում անելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Լի Ջոնգ Սուպի խոսքերին։
«BTS-ի անդամները պետք է գնան զինվորական ծառայության, և ես հավատում եմ, որ մենք կգտնենք միջոց՝ նրանց փորձեր անելու, ինչպես նաև ցանկացած պահի լքելու երկիրը և ելույթ ունենալու հնարավորություն տալ նրանց», - ասել է Յունգ Սուբը:
Նա պարզաբանել է, որ այժմ վարչությունն ընտրում է արվեստագետների այլընտրանքային ծառայության տարբերակները։ Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ բանակում ծառայելը բարձրացնում է մարդու հեղինակությունը, ինչի հետ կապված՝ Ջունգ Սուբը կարծիք է հայտնել, որ կորեական «բոյ բենդը» կարող է էլ ավելի հայտնի դառնալ։