20-ամյա ժամկետային զինծառայող է վիրավորվել. ՀՀ ՊՆ
ՀասարակությունՕգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.): Տեղեկությունը հայնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
Մինչ ՊՆ հաղորդագրության տարածումը` վիրավորում ստացած զինծառայողի հորաքույրը սոցցանցերում տեղեկացրել էր եղբորորդու վիրավորման մասին։ Ըստ հորաքրոջ խոսքի` զինվորը վիրավորում է ստացել Սոթքի հատվածում։