Արքայական փորձագետը պատմել է Քեմբրիջի դուքսերի ընտանիքում երեխաների դաստիարակության մեթոդի մասին
ԺամանցԱրքայական փորձագետ Դունկան Լարկոմբը պնդում է, որ Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը մեծացնում են իրենց երեխաներին՝ արքայադուստր Շառլոտային և արքայազններ Լուիին ու Ջորջին, Քեմբրիջի դքսուհու ընտանիքում կիրառվող մեթոդներով։ Նրանք որոշել են հրաժարվել ավանդական թագավորական մոդելից, գրում է Mirror-ը։
Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը հաճախ չեն տանում իրենց երեխաներին հանրային միջոցառումների, որպեսզի նրանց նորմալ կյանքով ապրելու հնարավորություն տան: Սա, ըստ Լարկոմբի, եղել է այն սկզբունքներից մեկը, որով Քերոլը և Մայք Միդլթոնը մեծացրել են իրենց երեխաներին՝ Ջեյմսին, Պիպային և Քեյթին։
«Կարծում եմ՝ մենք արդեն որոշ ժամանակ է, ինչ տեսնում ենք, որ ծնողական մոդելը, որն օգտագործում են Ուիլյամն ու Քեյթը, Միդլթոնի ոճն է: Այն ամուր ընտանիք է՝ եղբայրներ, քույրեր և մնացած բոլորը: Եվ սա ուժեղ միավոր է », - ասել է թագավորական փորձագետը The Royal Beat հեռուստահաղորդման եթերում: