Մասնագետը նշել է՝ ինչպես շոգ եղանակին խուսափել սրտի կաթվածից
ԺամանցՂրիմի առողջապահության նախարարության գլխավոր սրտաբանը RIA Novosti-ին տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես կարելի է օրգանիզմին օգնել շոգին դիմակայել և սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներից խուսափել։
Առաջին հերթին բժիշկը խորհուրդ է տալիս խստորեն պահպանել խմելու ռեժիմը, ամբողջությամբ հրաժարվել ալկոհոլային խմիչքների օգտագործումից և ծխելուց, ինչպես նաև ավելի լավ է չխմել էներգետիկ ըմպելիքներ:
«Ֆիզիկական ակտիվությունը բացարձակապես անհրաժեշտ է, բայց եթե մարդն իր ամբողջ կյանքում սպորտով չի զբաղվել և հանկարծ որոշել է վազել և քաշեր բարձրացնել, ավելի լավ է դա չանել։ Իհարկե սպորտն ու վատ սովորությունները անհամատեղելի են։ Միևնույն ժամանակ, երիտասարդները նույնպես ինֆարկտի վտանգի տակ են։ Իսկ եթե երիտասարդի մոտ սրտի կաթված է լինում, այն շատ ավելի վատ է ընթանում, քան տարեց մարդու մոտ»,- զգուշացրել է բժիշկը։
«Եթե մարդը սրտի հետ կապված անհանգստություն է զգում, զարկերակային ճնշումը չափազանց բարձր է, զգում է անհանգստություն կրծքավանդակի շրջանում և հևոց, դրանք շատ տագնապալի ազդանշաններ են, որոնք պահանջում են անհապաղ հանդիպում սրտաբանի հետ»,֊նշել է բժիշկը: