Ֆուտբոլիստը խաղի ժամանակ սրտի կաթված է ստացել
ՍպորտՆորվեգական Սոգնդալ ակումբի իսլանդացի կիսապաշտպան Էմիլ Պալսոնը սրտի կաթված է ստացել ազգային առաջնության երկրորդ դիվիզիոնի 27-րդ տուրի հանդիպման ժամանակ։
Ինչպես հայտնում է Sogndal-ի մամուլի ծառայությունը, «Stierdals-Blink» ակումբի հետ տնային հանդիպման 12-րդ րոպեին Պալսոնը սրտի կաթված է ստացել։ 28-ամյա խաղացողին 11 րոպե շարունակ փորձել են շտապ բժշկական օգնություն ցուցաբերել։
Բժիշկները հաջողությամբ վերակենդանացրել են խաղացողին և տեղափոխել տեղի հիվանդանոց՝ հետագա հետազոտության և բուժման համար: Հանդիպումն ընդհատվել է և չի վերսկսվել։
Պալսոնի սրտի կանգը խաղադաշտում միակը չէ այս տարի: Ամռանը նման դեպք տեղի ունեցավ դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի հետ Եվրոպայի առաջնության Ֆինլանդիայի հավաքականի դեմ խաղում։ Ֆուտբոլիստը հոսպիտալացվեց սրտի կաթվածից հետո։ Բժիշկներին հաջողվեց փրկել նրան, սակայն միջադեպից հետո ֆուտբոլիստը դեռևս խաղադաշտ դուրս չի եկել։