Հիմնովին ավիրված տներ, վնասված դպրոց ու վարչական շենք․ Վարդենիսում գնահատել են վերջին ագրեսիայի հետևանքները Ադրբեջանական բանակի կողմից հայ գերիների մահապատիժի տեսագրությունները խորապես ցնցող են. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստան կայցելի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը Վեհափառ Հայրապետը առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ 31-ամյա տղամարդը ականի պայթյունի հետևանքով վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց Գրո՛ղը տանի․․․ դպրոցը 16 տարեկանում ավարտեցի, 2 տարի հասունացա, մեծացա, նոր բանակ գնացի․ Աղազարյան ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ Վահագն Հովակիմյանի՝ մանդատը վայր դնելու որոշման մասին Ադրբեջանը Սյունիքն ու Վայոց Ձորն ամբողջությամբ, Գեղարքունիքն էլ մասնակի՝ համարում է իր տարածքը Հայտնի է` ինչ են քննարկելու Փաշինյանն ու Էրդողանը Պրահայում հանդիպման ժամանակ 

«Շիրակ Ավիայի» կազմում գրանցված օդանավը Հայաստան գալու փոխարեն տեղափոխվել է Սուդան․ Hetq.am

Հասարակություն

Հայկական «Շիրակ Ավիա» ավիաընկերության հաշվեկշռում գրանցված երկրորդ ինքնաթիռը, որը տեխսպասարկման նպատակով կանգնած էր Կահիրեի օդանավակայանում, այդպես էլ չժամանեց Հայաստան. գրում է hetq.am-ը։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցվել էր «Շիրակ Ավիայի» երկրորդ՝ «Boeing 737-800» ինքնաթիռը (EK-SHB)։ Առաջին օդանավը («Boeing 737-500» տիպի), որը կրում է EK-SHA գրանցումը, այժմ շահագործվում է ընկերության կողմից։ Ըստ հայկական ռեգիստրի տվյալների՝ «Շիրակ Ավիայի» երկու բորտերի սեփականատերը գյումրեցի ավիատոր Գառնիկ Պապիկյանի արաբական «Meridien (FZE)» ընկերությունն է։ Ի տարբերություն 1994-ի արտադրության EK-SHA-ի՝ EK-SHB-ն թողարկվել է 2004-ին, նախկինում էլ շահագործվել է Չեխիայում, Հունգարիայում, Կանադայում եւ Եգիպտոսում։ Մինչեւ ՀՀ գրանցում ստանալը վերջին շահագործողը եգիպտական «AMC Airlines»-ն էր։ Ըստ ավիացիոն տեղեկատուների՝ օդանավը 2020-ի մարտից չէր շահագործվել ու կանգնած էր Կահիրեի օդանավակայանում, որտեղից ենթադրվում էր դրա ժամանումը Հայաստան։

Սակայն ՀՀ օդանավերի ռեգիստրի օգոստոսի 4-ի թարմացումը ցույց է տալիս, որ «Boeing 737-800»-ը հանվել է ռեգիստրից։ Բանն այն է, որ սեփականատերը՝ Պապիկյանի «Meridien (FZE)» ընկերությունն, այն վարձակալությամբ հանձնել է իր երկարամյա գործընկերոջը՝ սուդանական «Badr Airlines»-ին։ Օգոստոսի 7-ին օդանավը Կահիրեից տեղափոխվել է Սուդանի մայրաքաղաք Խարթում եւ ամսի 9-ից սկսել թռիչքները «Badr Airlines»-ի կազմում։

Գառնիկ Պապիկյանի ընկերություններն («Meridien», «Տարոն-Ավիա») ու «Badr Airlines»-ը հին գործընկերներ են։ Դեռ 2015-ի օգոստոսին Պապիկյանի հայկական «Տարոն-Ավիան» իր «Boeing 737-500» ինքնաթիռը (հայկական գրանցումը՝ EK-73775) «թաց վարձակալությամբ» հանձնել էր սուդանական օպերատորին։ Նույն տարվա հոկտեմբերին «Տարոն-Ավիան» նույն պայմաններով «Badr Airlines»-ին տվեց եւս մի «Boeing 737-500» (հայկական գրանցումը՝ EK-73772)։ Ըստ ավիացիոն տեղեկատուների՝ «Badr Airlines»-ը նախկինում մի որոշ ժամանակ «թաց վարձակալությամբ» շահագործել է նաեւ «Շիրակ Ավիայի» EK-SHA գրանցումով բորտը, որը նախկինում գրանցված էր «Տարոն-Ավիայի» ավիապարկում որպես EK-73797։ Եվս մի «Boeing 737-500» (հայկական գրանցումը՝ EK-73776), որը «Տարոն-Ավիան» շահագործում էր իր կարիքների համար, 2018-ի մայիսին նույնպես վարձակալությամբ հանձնվեց սուդանական գործընկերոջը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հիմնովին ավիրված տներ, վնասված դպրոց ու վարչական շենք․ Վարդենիսում գնահատել են վերջին ագրեսիայի հետևանքներըՈւսումնառության համար զինծառայությունից տարկետում ստացածները զորակոչի ենթակա կլինեն մինչև 28 տարեկանը լրանալը Ադրբեջանական բանակի կողմից հայ գերիների մահապատիժի տեսագրությունները խորապես ցնցող են. Ֆրանսիայի ԱԳՆՀայաստան կայցելի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենըՎեհափառ Հայրապետը առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ Խաղադրույքն Ուկրաինայի, կամ Ռուսաստանի, որպես պետություն լինելն է. քաղաքագետ 31-ամյա տղամարդը ականի պայթյունի հետևանքով վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց Գրո՛ղը տանի․․․ դպրոցը 16 տարեկանում ավարտեցի, 2 տարի հասունացա, մեծացա, նոր բանակ գնացի․ ԱղազարյանՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ Վահագն Հովակիմյանի՝ մանդատը վայր դնելու որոշման մասին ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Խավիեր Կոլոմինա Ադրբեջանը Սյունիքն ու Վայոց Ձորն ամբողջությամբ, Գեղարքունիքն էլ մասնակի՝ համարում է իր տարածքըԲուհական ու գիտական համայնքը հաճույքով պատրաստ է դառնալ Աշտարակի բնակիչ․ Վահրամ Դումանյան Հայտնի է` ինչ են քննարկելու Փաշինյանն ու Էրդողանը Պրահայում հանդիպման ժամանակ «Ներքաղաքական, ռեգիոնալ, աշխարհաքաղաքական իրադրությունը վատ ազդակներ է ուղղում մեր տարածաշրջան»Եթե բոլոր դիմող ուսուցիչներն ատեստավորվեն, մենք մեր առաջ դրած խնդիրը լուծած չենք լինի․ Դումանյան 2030-ին 4 հայկական բուհ ներգրավված կլինի միջազգային վարկանիշային աղուսյակի լավագույն 500-ի մեջ Խոշոր հրդեհ՝ ՍտեփանակերտումԼույս չի լինիԱստղագուշակ՝ հոկտեմբերի 4-ի համարՈւՂԻՂ. ԱԺ-ի հերթական քառօրյա նիստերը. օրակարգում 21 հարց է Հոկտեմբերի 4. Օրվա խորհուրդԳերիների մասին հակասական հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 104. «Ժողովուրդ» «Հրապարակ». Նիկոլը պատասխանեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, Տեր-Պետրոսյանը խաղից դուրս եկավ«Իրավունք». Պաշտոնանկություններ ՊՆ-ում«Ժողովուրդ». Մանրամասներ ՔՊ խմբակցության նիստից«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանին մեղադրող դատախազը ստիպված է հեռանալ«Հրապարակ». Դատարանը բավարարել է Մխիթար Զաքարյանի հայցը. Դատախազությունը՝ բողոքարկել «Ժողովուրդ». Շրջափակման մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողներն անարգել վերադարձել են Ադրբեջան«Փաստ». Պայմանագիրը կստորագրվի Բրյուսելո՞ւմ«Հրապարակ». Ի՞նչ է հասկացնում Նիկոլ Փաշինյանը«Փաստ». Լուրջ «բազարներ». մարզպետներն էլ պատասխան կտան«Հրապարակ». Հերթական հակածառուկյանական որոշումը«Փաստ». Ռազմարդյունաբերական համալիրում լուրջ դժգոհություններ կան«Հրապարակ». Ինչու է ՀԱԿ-ի ցուցակը գլխավարողը ինքնաբացարկ հայտնելՌոզա Լինը կմասնակցի Էդ Շիրանի հյուսիսամերիկյան շրջագայությանըՀարցրեք Մայր աթոռից. Քոչարյանի գրասենյակը` Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարության մասին. Sputnik Արմենիա ԵՄ-ն պետք է շատ լրջորեն դիտարկի Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը․ գերմանացի քաղաքական գործիչ Իտալիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին«Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն որոշել են զավթել ԿԸՀ-ն»․ Դանիել Իոաննիսյան Հասանովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԶՈւ ԳՇ պետի հետԱդրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերից կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ Չի կարելի երկրորդ անգամ մտնել միևնույն գետը. պետք է հայտարարվի միայն մեկ համազգային օրակարգ. Վարդան Ոսկանյան Զելենսկին «պատասխանել» է ՄասկինԱդրբեջանը Ֆրանսիայի դեսպանին բողոքի նոտա է հղել Հայաստանը կարող է էկզիստենցիալ սպառնալիքի բախվել․ Հունաստանի ԱԳ նախարար Թուրքիան խնդրանքով դիմել է Ռուսաստանին. Bloomberg-ը մանրամասներ է հայտնել«Դուրս եկա Մարությանի ներկայացումից. կիսվեմ տպավորություններով»Ալիևն իր դաժանությամբ համարվում է բոլոր ժամանակների ամենադաժան ահաբեկիչներից մեկը. ադրբեջանցի բլոգեր Ադրբեջանն ու Իսրայելը քննարկել են ռազմական համագործակցության հարցեր
Ամենադիտված