Սոչիի օդանավակայանի մոտ խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
ՏեսանյութերՍոչիի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բրնկվել։ Այն չի ազդել օդանավակայանի շահագործման վրա։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր տնօրինության ներկայացուցիչներին։
Արտակարգ իրավիճակների վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 20-ի առավոտյան այրվել է տնտեսական շենք։
Սոցցանցերում հայտնվել է նաև տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է բռնկվում հրդեհը։ Ականատեսները պնդում էին, որ հրդեհվել են կոոպերատիվ ավտոտնակներ։
«Օդանավակայանի տարածքում ոչինչ չի այրվում, այդ տարածքում հրդեհվել է կենցաղային շինություն, հրդեհն արդեն տեղայնացվել է, տեղեկությունը ճշտվում է»,–հավելել են նախարարությունից։