Երևանի Արարատյան փողոցի շենքերից մեկի հետնամասում նռնակ է հայտնաբերվել
Արտակարգ ՊատահարՕգոստոսի 24-ին, ժամը 06։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի շենքերից մեկի հետնամասում «Ֆ-1» տեսակի նռնակ է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։
Սակրավորները վնասազերծել են «Ֆ-1» տեսակի մարտական նռնակը և հանձնել ոստիկանության աշխատակիցներին»: