Ովքե՞ր կփոխարինեն Զելենսկուն. Արևմուտքն արդեն թեկնածուներ ունի
Արտաքին ՔաղաքականԱրևմուտքը կողմնորոշվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու փոխարինողների հարցում՝ շրջանառելով միանգամից մի քանի թեկնածուի անուն:
Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվան հայտարարել է, որ երկրի արևմտյան տարածքները ղեկավարելու են Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին, նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն, ՆԳ նախկին նախարար Արսեն Ավակովն ու Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:
«Գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ Արևմուտքը կողմնորոշվել է Զելենսկու փոխարինողների հարցում, ով ավելի տոքսիկ և վանող է դառնում»,-տելեգրամյան իր ալիքում գրել է ուկրաինացի քաղաքական գործիչը:
Նրա կարծիքով, «իշխանական թիմի փոփոխության ծրագիրը» Վաշինգտոնի մոտ առաջացել է դեռևս այս գարնանը, իսկ Զալուժնին (Պորոշենկոյի թիմի ներկայացուցիչ է), Պորոշենկոն, Ավակովն ու Կլիչկոն ֆիգուրներ են, որոնք շարունակելու են մնալ պետության ղեկի մոտ՝ երկրի արևմտյան տարածքները վերահսկելու համար: