Ֆուտզալի ՉԼ․ «Երևանը» հաղթեց «Եվրոպային»
ՍպորտԵրեւանում անցկացվող ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի C խմբի մրցաշարի երկրորդ տուրում «Երևանը» մրցել է ջիբրալթարական «Եվրոպայի» հետ եւ առավելության հասավ 15:1 հաշվով, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
C խմբի մյուս խաղում անգլիական «Լոնդոն Հելվեցիան» 9:6 հաշվով հաղթել է լատվիական «Պետրո-վ-ին»: Երկու տուրից հետո «Լոնդոն Հելվեցիան» ունի 6 միավոր, «Երևանը» և «Պետրո-վ-ը»՝ 3-ական միավոր, «Եվրոպան» երկու պարտություն է կրել:
Վերջին տուրում «Երևանը» օգոստոսի 27-ին կխաղա «Լոնդոն Հելվեցիայի», «Եվրոպան»՝ «Պետրո-վ-ի» հետ: